22 Հուլիսի, Երկուշաբթի, 2019

Պահանջում ենք՝ կամ այդ թուղթը ցույց տվեք, կամ ասեք՝ Փաշինյանին ինչ փաստաթուղթ եք ցույց տվել

64531617_2457558017640675_4134800634022985728_n

Ակտիվիստ Նարեկ Սամսոնյանի գլխավորած «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամներն այսօր՝ հունիսի 17-ին, բողոքի ցույց էին անում Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։

Ակցիան կրում  էր «#Anti_Fake_PRESIDENT» խորագիրը.

«Մենք սրա համար ունենք բոլոր հիմքերը: Ըստ էության, Արմեն Սարգսյանի՝նախագահի պաշտոնը ստանձնելուց սկսած, ընդդիմադիր գործիչների մոտ և շատ զարմանալիորեն՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, նրա լեգիտիմությունն ի սկզբանե դրվեց կասկածի տակ՝ հայտնի պատճառներով: Ամենաառաջինն այն էր, որ Արմեն Սարգսյանը չուներ տեղեկանք՝ միայն ՀՀ-ում 6 տարի քաղաքացի լինելու մասին: Ըստ էության, նման փաստաթուղթ մինչ այժմ էլ գոյություն չունի: Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվ քննադատն էր, հայտարարեցին, որ նա կեղծ նախագահ  է, հանցավոր, բռի նախկին ռեժիմի կողմից ընտրվել է՝ որպես նախագահ:

Հետո Փաշինյանն ասաց, որ Արմեն Սարգսյանն իրեն փաստաթուղթը ցույց է տվել: 2018թ. հոկտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրությունը տապալելու փորձ արվեց ու տապալվեց, ԱԺ բակ մտան՝ շրջափակելով այն և ստիպելով պատգամավորներին ինչ-ինչ որոշումներ կայացնել, Արմեն Սարգսյանը լռեց, համարեց, որ դա ՀՀ սահմանադրությանը համապատասխան գործողություն էր: Երբ պետք է նշանակեր ՍԴ անդամի թեկնածու, Արմեն Սարգսյանը ուշացրեց նշանակումը, հետո մի քանի անգամ մերժվեց և վերջում հայտնի Վահե Գրիգորյանին առաջադրեց,  ով ամենաքաղաքականացված, կողմնակալ իրավաբանն է, որ երբևէ տեսել եմ, նա պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է, ով հենց ԱԺ ամբիոնից Արմեն Սարգսյանին անվանեց «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ և ոչ լեգիտիմ նախագահ»: Այդ ժամանակ չընտրվեց:

Հետո Արմեն Սարգսյանը խախտումով նրան առաջադրեց՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու: Արմեն Սարգսյանը, փոխանակ պաշտպանի ՀՀ Սահմանադրությունը, դատարանների մուտքերը փակելու մասով ասաց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ֆեյսբուքյան տերմինաբանությամբ ասած՝ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ֆեյք էջն է, ֆեյքն է:

Դրա համար մենք պաղպաղակ ենք բերել, որը կբաժանենք ներկաներին: Արմեն Սարգսյանը պետք է իմանա, որ պաղպաղակ բաժանելը մեր գործն է, իրենը՝ Սահմանադրությանը հետևելն է: Պարոն Սարգսյան, Ձեզ ինչպե՞ս եք զգում, երբ դատավորի թեկնածու եք առաջադրում մեկի, ով Ձեզ ասել է՝ տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ: Միգուցե համաձա՞յն եք: Մեր կարծիքով՝ այս ամենին, զիջումներին գնում եք, որովհետև այն, ինչ ցույց եք տվել Նիկոլ Փաշինյանին, թուղթը չի եղել, որը հավաստում է, որ վերջին 6 տարիների ընթացքում միայն ՀՀ քաղաքացիություն եք ունեցել:

Պահանջում ենք՝ կամ այդ թուղթը ցույց տվեք, կամ ասեք՝ Փաշինյանին ինչ փաստաթուղթ եք ցույց տվել: Բերել ենք նաև փուչիկներ, որոնք խորհրդանշում են Ձեր ողջ կառավարման ընթացքը: Դուք եղել եք այս փուչիկների նման՝ երևացող, բայց օդով լցված մի զանգված: Ձեր պատվին բաց ենք թողնում։ Նիկոլի իշխանությունն էլ է ձեր նման, այս փուչիկի նման: Դուք, պարոն նախագահ, կիսամյակի ֆեյք քաղաքական գործիչ եք հռչակվել, և մենք շնորհավորում ենք Ձեզ, այս կիսամյակի ֆեյք գործիչն ենք, շնորհավորում ենք»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ ակցիայի նպատակն է՝ «ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները, մասնավորապես` չի հետևում Սահմանադրության պահպանմանը, ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ կամ ֆեյք նախագահ է»։

Լրագրողների հարցին՝ հայտնի լուսանկար կա, որ ակցիայի կազմակերպիչ Նարեկ Սամսոնյանը Փաշինյանի կողքին է՝ բարձրախոսը ձեռքին, ե՞րբ հասկացավ, որ Փաշինյանի կառավարությունը ֆեյք է:

«Ես հանրահավաքի իրազեկում էի իրականացնում, այդտեղ մեզ միացավ նաև Նիկոլ Փաշինյանը: Իմ բարձրախոսով խոսեց: Ես այդ ժամանակ երիտասարդ էի, Փաշինյանն էլ այն չէր, ինչ հիմա է, նա քաղաքական գործիչ էր,  ընդդիմություն, ով երբեմն հանում էր գրպանից Սահմանադրությունն ու ասում էր՝ սա է ինձ համար ամենակարևոր Աստվածաշունչը՝ պետության ներսում գործելու համար, բայց երբ իշխանությունը վերցրեց ու սկսեց ստեղծել ստի և կեղծիքի իշխանություն, այդ ժամանակ հասկացա, որ այս երկրի թիվ մեկ ստախոսն է, որից պետք է օր առաջ ազատվել՝ ելնելով նաև ՀՀ անվտանգությունից»,- պատասխանեց Նարեկ Սամսոնյանը:

Հարցին՝ ՀԱԿ-ի հետ կապ է ունեցել, շփվե՞լ է Վահե Գրիգորյանի հետ, պատասխանեց, որ անձնապես չի շփվել, եղել են առիթներ, ընդհանուր հանդիպումներ:

«Մինչև հիմա Վահե Գրիգորյանը մնացել է ՀԱԿ-ի և Տեր-Պետրոսյանի հոգեբանության պաշտպանը»,- նշեց նա:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ