16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Ես, օրինակ, եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա պետք է դատվեմ. Նիկոլ Փաշինյան

12917_b

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ որևէ ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու:

«Խնդիրը վարչապետ դառնա՞լն էր: Կներեք, բայց ես դա վիրավորանք կհամարեմ իմ և այն քաղաքացիների հասցեին, որոնք ինձ ընտրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Այսպես եկել է, այսպես էլ կգնա…այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Չի լինելու այդպես, եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու: Կան այսպիսի իրողություններ. «Դե լավ, հեղափոխություն էր, ուրախացանք, ընտրություններն անցան, նորմալ է, եկեք շատ չլրջացնենք»: Ոչ, այս ամեն ինչը շատ լուրջ է: Ոչ մի ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու, քաղաքական մերկանտիլ հաշվարկներ չեն լինելու, քաղաքական առևտուր չի լինելու»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է այն խոսակցություններին, թե Հայաստանի կառավարությունն օտար ուժերի ազդեցության տակ է: Նա ընդգծել է, որ եթե դա այդպես է, ապա այդ կառավարությունը, այդ վարչապետը մեկ վայրկյան իրավունք չունեն մնալ Հայաստանի դրոշի ներքո:

«Հայաստանի քաղաքացին հեռավոր գյուղում իր տանը նստած հեռուստացույցի առջև լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ: Ինքն ի գիտություն ընդունեց, բայց ոնց պիտի եզրակացնի՝ այդ հայտարարությունն ի վերջո ճի՞շտ է, թե՞ ոչ: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե իսկապես դա այդպես է… ես, օրինակ, եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա ես պետք է դատվեմ: Դատի՞ տամ, այդպիսի փորձեր էլ եղել են, բայց սկսվում է. «Այ, ճնշում եք խոսքի ազատությունը, քաղաքական հակառակորդներին հետապնդում եք, փաստորեն սա էր ձեր սիրո և համերաշխության հեղափոխությունը»: Սա համակարգային խնդիր է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ