19 Հուլիսի, Ուրբաթ, 2019

Բարեբախտաբար, վեճն ավարտվեց այս ձևով, քանի որ Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով հայտարարեց, որ այդ արտահայտությունները Քոչարյանին չեն վերաբերել. Հ. Ալումյան

f5d02316c3df48_5d02316c3df8c.thumb

Մենք երեկ հայտարարեցինք, որ եթե պարոն Փաշինյանը հրապարակայնորեն իր ներկայացուցչի միջոցով աներկբա կհայտարարի, որ այդ հայտարարությունները՝ անցյալ տարվա օգոստոսի 15-ի, ոչ մի կերպ չեն վերաբերում պարոն Քոչարյանին, մենք այդ դեպքում  հայցից կհրաժարվենք, այդ պատճառով էլ հայցից հրաժարվեցինք. լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե հիմնավոր էր հայցը, ինչու հրաժարվեցիք:  

Ալումյանը նշեց, որ եթե վեճը շարունակվեր, Գևորգ Գյոզալյանը մնար իր կարծիքին և պնդեր, ինքն էլ՝ իր հերթին կմնար իր կարծիքին ու կպնդեր: «Բայց, բարեբախտաբար, վեճն ավարտվեց այս ձևով, և դա պայմանավորված էր նրանով, որ պարոն Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով հայտարարեց, որ այդ արտահայտությունները պարոն Քոչարյանին չեն վերաբերել»,-ասաց նա:

Հարցին, թե նրանք պնդում են, որ Վերաքննիչի դատավորի ընտրությունը կատարվել է հաստատապես խախտումով և եթե այո, ապա արդյոք դատավորի որոշումները չեն լինի անօրինական, Հայկ Ալումյանը պատասխանեց,  որ պարզ է, թե այս երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքները չպետք է հայտնվեին նույն դատավորի մոտ:

«Բայց այն, ինչ մեզ պարզաբանվեց դատական դեպարտամենտի կողմից, մեր կասկածներն էլ ավելի շատացրեց: Ասում է, որ երկու բողոքներն իրենք պետք է մակագրվեին նույն դատավորին, քանի որ դրանք նույն գործով բերված բողոքներ են, այդ դեպքում մեր կասկածները շատացան այն պատճառով, որ այդ նույն գործով Վերաքննիչ դատարանում արդեն մեկ բողոք քննարկվում էր Ռշտունու վարույթում, հետագայում ինքնաբացարկ հայտնեց, բայց այդ գործով բողոքը քննվում էր և հետևաբար, պարզաբանումից ելնելով՝ ոչ միայն երկու հետագա բողոքները, գոնե մեկը չէր կարող Արմեն Դանիելյանին մակագրվել և պետք է գնար նույն դատավորի մոտ: Ակնհայտ փաստերին չի համապատասխանում, եթե ասում են՝ նույն գործով ինչքան էլ դատական ակտ կայացվի, այդ դատական ակտերի դեմ բողոքները բոլորը պետք է հայտնվեն նույն դատավորի մոտ»,-ասաց նա:

Նա հարց հնչեցրեց, թե տեսե՞լ են, որ Ռոբերտ Քոչարյանի գործով քանի վերաքննիչ բողոք է  բերվել, և որևէ անգամ հերթականը մակագրվեր այն դատավորին, որը բողոքն էր քննում: «Այսինքն՝ դատական դեպարտամենտի հայտարարությունը ոչ միայն դատական որոշումների ու ԲԴԽ որոշումներից չի բխում, այլ որ այս գործի բոլոր փաստերին է հակասում»,-ասաց նա:  

Փաստաբանը նշեց, որ ինքը բազմիցս հնչեցրել է, որ պարոն Դանիելյանն այն դատավորներից  է, որ միշտ ջուր է լցնում դատախազների ջրաղացին, հօգուտ նրանց է որոշումներ կայացնում:

«Տարիներ առաջ մենք փաստաբաններով այնքան էինք պարոն Դանիելյանի այդ գործունեությունից հոգնել, որ մի խումբ փաստաբաններով որոշել էինք, որ ամեն վերաքննիչ բողոքի վերջում միջնորդել, որ այդ գործը պարոն Դանեիլյանի մոտ չհայտնվի: Իհարկե ոչ միշտ էին բավարարվում, բայց այդ փաստը մեծ բան է, որ փաստաբանները ամիսներ շարունակ  յուրաքանչյուր  վերաքննիչ բողոքի վերջում միջնորդում էին, որ հանկարծ Դանիելյանն այդ գործը չքննի»,-ասաց նա:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ