06 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Մանկապարտեզի էլեկտրիկը վրաերթի ենթարկել տնօրենին

Без названия (2)

SHAMSHYAN.com-ի  տեղեկություններով,երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Ալբերտ Ադամյանը իր վարած Lexus մակնիշի 01 GX 015 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 43-ամյա Ալլա Առաքելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Ա. Առաքելյանին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ա. Առաքելյանն աշխատում է Երևանի թիվ 71 մանկապարտեզի տնօրեն, իսկ Ա Ադամյանը՝ նույն մանկապարտեզի էլեկտրիկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ