23 Օգոստոսի, Ուրբաթ, 2019

Ինչպե՞ս բնութագրել Ալիևին կիրթ և նորմալ համարելը. Շարմազանով

16008_b

Փաշինյանի հռետորական հարցադրման հետքերով

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնի է աղմկահարույց, զգացմունքային, երբեմն իրականության հետ կապերը խզած հայտարարություններով: 
Բայց վերջին շրջանում դրան գումարվել է նաև իրողության հաճախակի փոփոխությունը:

• Մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Փաշինյանը ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդ էր, իսկ այսօր խոսքեր է շռայլում ԵԱՏՄ-ի ընձեռած դրական հնարավորությունների մասին:
• Նախկինում ԵՄ համաձայնագիրը Նիկոլը ջուր էր համարում, հիմա հպարտանում է դրանով:
• Ապրիլյան քառօրյայից հետո Փաշինյանը շտապեց հայտարարել, թե պատերազմը սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, իսկ այսօր նույն Փաշինյանը ոչ միայն ծպտուն չի հանում այդ մասին, այլ նաև «սպասիբոների» շարք է շռայլում իր իսկ կողմից հռչակած ապրիլյան պատերազմի պատասխանատուներից մեկի հասցեին: 
• Հայտարարում էր օտարերկրյա գործակալների մասին, բայց հետո իրողություն փոխվեց, և նա անուններ չհնչեցրեց:
• Դրան հաջորդեց դավադիր ուժերի վերաբերյալ խայտառակ ու անհեթեթ հայտարարությունը, բայց այս անգամ էլ հայտարարեց, թե դավադիր ուժ ասածը մի պաշտոնյայի օգնական է, ով հանդգնել է Նիկոլի դեմ սոցիալական ցանցերում քննադատություն հնչեցնել:
• Երեկ պարզ դարձավ, որ մարդկանց սպանության կազմակերպման մեղադրանք հնչեցնելը Նիկոլը մեկնաբանում է որպես հռետորական հարցադրում:
Մի հռետորական հարցադրում էլ ես անեմ հիմա.

Մարդասպան ռամիլ սաֆարովին պարգևներ շռայլած, Երևանը ադրբեջանական հող համարող և ապրիլյան ահաբեկչական պատերազմը Արցախի ժողովրդի դեմ սանազերծած Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն ստանալը ինչպե՞ս կարելի է բնորոշել:

Որոշեք յուրաքանչյուրդ»:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ