26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարելի մեկ մարդու այս քմահաճույքով երկիր ղեկավարել. Կարինե Աճեմյան /տեսանյութ/

ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի խոսքով՝ մենք քայլ առ քայլ մոտենում ենք բռնապետության . «Միանձնյա որոշումներ կայացնող այս մարդու կապրիզները, ես դժվարանում եմ ասել թե մեզ ուր կտանի»,- «Հենարան» մամուլի ակումբում լարգրողների հետ հանդիպմանը ասաց նա:

Աճեմյանն ընդգծեց՝ այժմ մեր առաջ շատ մարտահրավերներ կան և Արցախը շատ բարդ օրեր է ապրում, այն պատճառով, որ մենք միասնական չենք.«Այլևս չկա միասնականություն, կա շատ մեծ ագրեսիա և՛ Արցախի ղեկավարության հանդեպ, և՛ առհասարակ ներսում այն մարդկանց հադեպ, ովքեր երկիրը առաջ են տարել»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինւյանի ՀՀԿ-ին անընդհատ հիշատակելուն Աճեմյանն ասաց.«Արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանը որևէ նոր խոսք չի ասել, չի կարելի մեկ մարդու այս քմահաճույքով երկիր ղեկավարել: ՀՀԿ-ին նա հիշում է, որովհետև ՀՀԿ-ն անցյալում շատ ու շատ ծրագրեր է իրականացրել, իսկ այն ինչ մենք տեսնում ենք այսօր երկրում պարզապես վատ կառավարման արդյուք է»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ