25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք ցեղախումբ չենք, ժողովրդին ամբոխ մի դարձրեք, փորձեք կառավարել ձեր նեանդերթալյան ինստինկտները

ԴՈՒՔ ԽԺՌՈՒՄ ԵՔ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սեփական համայնքում սատկացնելու ավանդույթներով աչքի ընկած լեդի հակոբի ախորժակը դարձյալ բացվել է, ավելի շուտ՝ բախտը։ Ոչ վաղ անցյալում բախտից առատորեն օգտված «ազատամարտիկ-պատգամավոր-նախկին քաղհալածյալ», մեր օրերում` քայլական լեդին սեփական կյանքի փորձով մի բան հաստատ լավ է յուրացրել․ բախտը հունավորելու համար շեֆին հաճոյանալը կարևոր պայման է։ Դե լեդին էլ շեֆ սիրող տղա է, չէր կարող անտարբեր մնալ։ Իհարկե, հասկանալի է՝ ամեն մեկն ինքն է ընտրում շեֆին դուր գալու իր կերպն ու մեթոդները։

Նույնքան աներկբա է, որ առանց լեդի հակոբի մասնակցության և, հատկապես, ինտելեկտուալ ներդրման երկրում պարզապես անհնար կլինեին խորքային, համակարգային ու բովանդակային փոխությունները, մեր հպարտ ու արժանապատիվ քաղաքացու անհամբեր սպասումը պիտի արդարացնել։

Դե, լեդին էլ շատ ուղիղ է հասկացել վարչապետ Փաշինյանի եվրոպացիներին ուղղված ուղերձը՝ մենք ծով ու նավթ չունենք, մերը՝ միտքն է։ Ու լեդին մեղավոր չէ, որ ինքն ապավինում է իր մտքին, ուր միայն սատկացնելն է։
Լեդին նույնքան ուղիղ է յուրացրել նախագահ Ա․ Սարգսյանի նախաձեռնած «Մտքերի հայկական գագաթաժողովի»՝ ապագային ուղղված հիմնական հարցը՝ Ի՞նչ անել։ Ու ինքը՝ լեդին, էլի մեղավոր չէ, որ իր մտքում էլի միայն սատկացնելն է։ 
Շեֆին դուր գալու ու «հագահեղափոխականներին» ասֆալտին փռելու նա իր փորձված մեթոդն ունի՝ « եթե իրավապահները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, ապա գոնե մեր կամավորական տղերքի միջից մի 500-1000 հոգի մի գիշերվա մեջ դրանց սաղին կգտնեն ու կսատկացնեն»: 

Այո, այո, սա ներդրողների երազած այն Հայաստանն է, որի մասին այսօր իտալացիներին պատմում էր Փաշինյանը։

Բարթուղիմեոսյան գիշերվա տենչով (իհարկե, նա դժվար թե իմանա իր տենչի պատմական ակունքը) ապրող «երկրապահ լեդիին» մեկդ հուշեք, որ դաշնակցությունը 130 տարիների ընթացքում այդպիսի տենչեր էլի է լսել, բայց էդ քամիներից մենք ճկվողը չենք։

Մեկդ էլ էդ ԵԿՄ վարչության անդամ լեդիին հուշեք, որ նա սահմանփակված է քաղաքական և հատկապես ահաբեկչական հայտարարություններով։

Մեկդ էլ ոստիկանությանը հուշեք, որ ապաքաղաքական կառույցի՝ ԵԿՄ վարչության անդամը բռնության կոչեր ու սպառնալիքներ է հնչեցնում։

Իսկ գուցե դուք արդեն վարժվել եք ու ձեր ունկերին սովորական է ակտիվիստի՝ ԼՂՀ նախագահի գլուխը ցխելու կոչը, կին քայլական պատգամավորի՝ հանրության մի մասին համբալ անվանելը, մեկ այլ պատգամավորի՝ քաղաքացու գլուխը ո․․․ը մտցնելու սպառնալիքը։

Այո, մենք ծով ու նաֆթ չունենք, մերը՝ միտքն է։ Ու մենք ցեղախումբ չենք, ժողովրդին ամբոխ մի դարձրեք, փորձեք կառավարել ձեր նեանդերթալյան ինստինկտները։

Տղաներ և աղջիկներ, մենք, մեր հայրերը պետություն են հիմնել, իսկ դուք խժռում եք պետականությունը։
6.10․2019

Լիլիթ Գալստյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ