20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմեն Սարգսյանը տեղի է տվել «իմքայլականների» շանտաժին

Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասեց, որ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ա առաջադրել «քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար»: Սա մի շատ առանցքային ցուցմունք ա ընդդեմ Արմեն Սարգսյանի:

Փաստացի ի պաշտոնե Սահմանադրության երաշխավոր հանդիսացող անձը, խախտելով Սահմանադրությունը երկրորդ անգամ նույն անձին առաջադրել ա դատավորի թեկնածու, այն էլ՝ «քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար»: Այսինքն Էմիլ Տարասյանը խոստովանեց, որ Արմեն Սարգսյանը տեղի ա տվել «իմքայլականների» շանտաժին ու սաբոտաժին:

Էն, որ Արմեն Սարգսյանը Սահմանադրությունը խախտելու համար քրեական պատասխանատվության ա ենթարկվելու, դա անհերքելի ա: Բայց Տարասյան Էմիլին էլ չէր խանգարի հիմիկվանից փաստաբան վարձել. ինքն առանվազն վկայի կարգավիճակ ա ունենալու, չի բացառվում նաև՝ հանցակցի:
#Fake_president
#antifake

Նարեկ Սամսոնյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ