20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու Արցախի նախագահի գլուխը կարելի է «ցխել» ու անպատիժ մնալ, իսկ, ասենք, Նիկոլ Փաշինյանին չի կարելի սպառնալ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչու Արցախի նախագահի գլուխը կարելի է «ցխել» ու անպատիժ մնալ, իսկ, ասենք, Նիկոլ Փաշինյանին չի կարելի սպառնալ։ Սա Քրեական օրենսգրքի առջև անհավասար, խտրական մոտեցում է։

Հ․Գ․ Մի քանի շաբաթ առաջ հրապարակում, բարձրախոսով սպառնացել էին «ցխել» ոչ թե Բակո Սահակյանի, այլ Արցախի նախագահի գլուխը, այսինքն՝ թիրախում է եղել պետական ինստիտուտը, այլ ոչ թե անձ։

Ցանկացած անօրինականություն արդարացնում է հետագա անօրինականությունների շղթան, առավել ևս, որ դատական համակարգը հայտարարվել է կոռումպացված, և հետևապես՝ դատարաններում վեճերի հանգուցալուծումը դառնում է անիմաստ։

Յուրաքանչյուր ոք ինքնուրույն պետք է արդարադատություն իրականացնի, իր ուժերի ու դուխի սահմաններում՝ հանուն ժողովրդի։ Սա է այսօրվա իրականությունը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ