22 Սեպտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Դաշնակցության» հետո որևէ մեկն իրավունք չունի այդ ոճով խոսել. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

gexarquniq-ishxan-saxatelyan-634x445

Արդեն մեկ տարի է՝ իշխանությունն է բռնության քարոզ իրականացնում և հետևողականորեն։ Մենք բռնությանը դեմ ենք և բռնություն քարոզողների դեմ ենք, և ակցիան դրան էր ուղղված։ Դա ընդամենը քաղաքական և քաղաքացիական ակցիա էր, որը դեմ էր բռնությանը։ Մենք միշտ էլ դատապարտել ենք բռնությունը, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում նմանատիպ երեք հայտարարություն ենք արել։ Բայց երբ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում բռնություն քարոզողների նկատմամբ՝ երկրում ստեղծվում է նման լարվածություն»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ՀԱԿ ակտիվիստի հետ տեղի ունեցած միջադեպին։

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ազգային արժեքների համար մարդ են ծեծում այն ուժերը, որոնք «25-30 տարի երկիրը թալանել են ու այդ ընթացքում ոչ մի խոսք չեն ասել ազգային արժեքների մասին»։

«Երեկվա ակցիայից հետո մարդ ծեծելու հանգամանքները պետք է իրավապահները պարզեն՝ արդյո՞ք եղել է հանձնարարական, և արդյո՞ք կազմակերպված ակցիա էր։ Եթե կազմակերպված ակցիա էր, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ պատասխանատվության են ենթարկվելու: Ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ, բայց ասում եմ՝ որևէ մեկը մեր բարեկրթությունը թող հանկարծ չշփոթի թուլության հետ»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանը  հունիսի 3-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր վրա հարձակում են գործել։

Գրառումից հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ գործի հետ կապված բերման է ենթարկվել մեկ անձ։

Իսկ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր որ Վ. Հարությունյանին ինքն է ծեծել, ուստի գնում է ոստիկանություն և ներկայանա իրավապահներին։

Գեղամ Մանուկյանից բացի, ոստիկանություն էին ներկայացել բազմաթիվ անձինք՝ պնդելով, որ իրենք են ծեծել ակտիվիստին։

Իշխան Սաղաթելյանը չցանկացավ  պատասխանել Փաշինյանի կողմից հնչեցրած մեղադրանքին, թե ազգային արժեքների համար մարդ են ծեծում այն ուժերը, որոնք 25-30 տարի երկիրը թալանել են։

«Չեմ ցանկանում մեկնաբանել անհասցե մեղադրանքները, քանի որ 30 տարի առաջ Դաշնակցությունն Արցախում սահման էր պահում։ 25 տարի առաջ էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, Դաշնակցությունը բանտերում էր։ Այսինքն՝ սա անհասցե մեղադրանք է, հետևաբար՝ չեմ պատրաստվում պատասխանել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ ինչպես վարչապետն է ասել՝ գուցե այդ ակցիան իրականացնելիս Դաշնակցությունն իշխանությունների բարեկրթությունը շփոթե՞լ է թուլության հետ, Ի. Սաղաթելյանը պատասխանեց՝ իշխանությունը պետք է սովորի ընդդիմության հետ խոսելու ձևը, քանի որ այդ ոճով ընդդիմության հետ չեն խոսում։

«Մենք բարեկրթություն էլ գիտենք և ամեն ինչ լավ հասկանում ենք, որևէ մեկը մեզ հետ թող սպառնալիքներով չխոսի։ Մենք քննադատում ենք իշխանությանը, ցույց ենք տալիս նրա սխալները, բայց իշխանությունը կրկին ասում է՝ ասֆալտին կփռի, և այլն, ում հետ՝ ինչ, ոնց, բայց Դաշնակցության հետո որևէ մեկն իրավունք չունի այդ ոճով խոսել։ Այսինքն՝ խոսում ենք համերաշխությունից, բայց վերջում տողատակով ասում ենք՝ նայեք հա, ասֆալտին կփռենք»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ