13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

«Թաղեմ ձեզ, ռադ էղեք գնացեք».խուլիգանախումբը հարձակվեց ՍԴ դատավորի վրա /տեսանյութ/

Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ Սահմանադրական դատարանի դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանի նկատմամբ փոքրաթիվ խուլիգանախմբի կողմից այս ոտնձգության և մայիսի 19-ին Վարչապետի հնչեցրած հակասահմանադրական կոչերի միջև պատճառական կապ չեն տեսնում։

Շա՞տ կան մարդիկ, որ չեն պատկերացնում՝ ինչպիսի կործանարար հետևանքների կարող է հանգեցնել այս կամ այն խմբին ամենաբարձր մակարդակով պարբերաբար պիտակավորելու ու հեղինակազրկելու պրակտիկան։

Մեր հասարակությունում գնալով խորացող ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի, պառակտման էներգիայի համար ամբողջությամբ պատասխանատու է իշխող կուսակցությունը՝ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։

Կգիտակցե՞ն պատասխանատվության բեռը։ Կձեռնարկե՞ն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր։

Գրում է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ