27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Ի՞նչ հիմքով է լուրջ հիվանդություններ ունեցող մարդը շարունակում պահվել անազատության մեջ

timthumb (5)

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դիտեցի Գեներալ Մանվել Գրիգորյանին հիվանդասենյակից սայլակով մեքենա փոխադրելը պատկերող տեսանյութը։ Նրան նորից տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։

Մի հարց. իրավասու պաշտոնատար անձինք Գեներալից կամ նրա պաշտպաններից կարծիք հարցրե՞լ էին տեսանկարահանման մասին։ Կարծում եմ՝ պարտավոր էին հարցնել։ Ավելին, եթե դեմ լինեին, պարտավոր էին միջոցներ ձեռնարկել տեսանկարահանում թույլ չտալու համար։

Ու եվս մի հարց։ Ի՞նչ հիմքերով է այլևս ԵԿՄ նախագահ չհանդիսացող, այլևս պատգամավոր չհանդիսացող, լուրջ հիվանդություններ ունեցող մարդը շարունակում պահվել անազատության մեջ։ Փախուստի՞ վտանգի հիմքն է։ Քննությանը խոչընդոտելու՞ վտանգի հիմքն է։ Հանցանք գործելու՞ վտանգի հիմքն է։ Ո՞ր մեկն է։ Ո՞ր մեկն է, որ անկողմնակալ դիտորդը (օրինակ, Դու՛ք, հարգելի ընթերցող – եթե իհարկե Ձեզ անկողմնակալ եք համարում) ողջամիտ կհամարեր։

Հիմա իրավաբանությունը՝ մի կողմ։ Բա էսպիսի բան կանե՞ն։

ԼՐԱՑՈւՄ. որքանով ինձ հաջողվեց պարզել՝ տեսանկարահանումը չի եղել պաշտպանության կողմի կամքին հակառակ։ Ուստի առաջին հարցը, կարծեք թե, դուրս է մնում։

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ