19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սկսել են ապականել իրավագիտությունը

Նորից ամենատարբեր մասնագիտություններ ունեցող (նաև ընդհանրապես չունեցող), որոշ դեպքերում նույնիսկ իրավաբանի դիպլոմ ունեցող որոշ մարդիկ սկսել են ապականել իրավագիտությունը:

Քաղաքական, հասարակական, մշակութային և այլ ամենատարբեր ոլորտների որոշ գործիչներ սկսել են քրեական դատավարության օրենսգիրք մեկնաբանել: Նույն տարօրինակ տրամաբանությամբ վերլուծություններին են միացել անգամ որոշ անձինք, որոնք ունեն փաստաբանի արտոնագրեր․․․

Իրավագիտության դոկտոր պետք չէ լինել, որպեսզի հասկանան, որ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումները դատարանն ընդունում է գործը դատական քննության նախապատրաստելիս, հետևաբար՝ առանց հիմնական դատական քննության: Հենց այստեղից է բխում, որ դատարանը (դատավորը) քրեական գործը վարույթ ընդունելու պահից ունի 15 օրյա ժամկետ, որպեսզի ինքնուրույն, առանց կողմերի հետ քննարկման պարտադիր պայմանի, ընդունի նույն հոդվածով նախատեսված 7 որոշումներից մեկը, այդ թվում՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը:

Այն պնդումները, թե դատարանը քրեական գործը վարույթ ընդունելուց հետո պարտավոր է բոլոր գործողությունները քննարկել կողմերի հետ՝ չի բխում կարգավորման տրամաբանությունից թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ նույն՝ 292-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատարանն առանց կողմերի հետ քննարկելու ընդունում է դատական քննություն նշանակելու մասին որոշում: Շատ տարօրինակ կլիներ, եթե դատարանը դատական քննության նաշանակելու մասին որոշում ընդունելիս դա քննարկեր կողմերի հետ:

Արսեն Բաբայան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ