27 Փետրվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

052879E6-285C-44F5-9051-4B7BB71985DA_w1023_r1_s

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ԵԺԿ գրանցած հաջողության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից:  

 «Մեծարգո պարոն Դոլ, Խնդրում եմ ընդունել իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ԵԺԿ գրանցած հաջողության կապակցությամբ:  Եվրոպայի քաղաքացիները ակտիվորեն քվեարկել են ԵԺԿ փորձի և տեսակետների օգտին, մեր քաղաքական ընտանիքին վստահելով ավելի լավ Եվրոպա կառուցելու պատվաբեր պատասխանատվությունը:

Կասկած չունեմ, որ մնալով Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական խումբը, մոտակա տարիներին ԵԺԿ-ն շարունակելու է իր նպաստը բերել Եվրոպական Միության առաջխաղացմանն ու առաջընթացին: Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում վերջին տարիներին ԵԺԿ-ի կողմից Հայատանում ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեզ ցուցաբերած աջակցության համար:

Հիշատակման արժանի է նաև Հայաստանին եվրոպական ընտանիքի հետ մոտարկման ԵԺԿ աջակցությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում սերտ համագործակցությանը: Նպատակային և շարունակական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց նոր նախաձեռնություններով և նախագծերով համալրել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, ինչը աներկբա բխում էր մեր ժողովուրդների հիմնարար շահերից և նպաստում էր Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանը:

Վստահություն ունեմ, որ Եվրոպական Միությունը շարունակելու է իր առաջընթացն ու զարգացումը, և նոր խորհրդարանը իր կառուցողական ներդրումը կունենա մայրցամաքում խաղաղության և կայունության ամրապնդման գործում: Մեծարգո պարոն Դոլ, ընդունեք, խնդրում եմ հարգանքներիս հավադտիքը։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ