23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի որդին Երեւանում. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈւբոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:

«Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և սահմանափակվում են կոնկրետ միջոցառման ավարտով: Նշված կարգը վերաբերում է բոլոր զինծառայողներին։

Պաշտպանության նախարարությունը վերստին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, առավել ևս՝ չճշտված, կամ ակնհայտ կեղծիք պարունակող լուրերն օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Միևնույն ժամանակ՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում զինված ուժերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտել ՊՆ համապատասխան ծառայությունից»,-ասված է ՊՆ-ի տարածած հայտարարությունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ