25 Օգոստոսի, Կիրակի, 2019

Հայկական Մութալիբովը

1037236399

Ադրբեջանցիները Խոջալուի դեպքերը ցեղասպանություն որակելու գործում միշտ դեմ են առնում Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Մութալիբովի խոսքերին․

“Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար”։

Մութալիբովը ասում էր, որ ընդդիմությունն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ ողբերգությունն անխուսափելի էր, որ իրեն մեղադրեն Խոջալույի դեպքերի մեջ և իշխանությունը փոխեն։

Նույն բանը Նիկոլն է ասում,

“Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ”։

Թե ինչի համար և ինչ շարժարիթներից ելնելով է դա ասում վարչապետը, ինքը գիտի, սակայն Ադրբեջանի համար ստեղծել է փաստարկ, որը նրանք անհրաժեշտության դեպքում կօգտագործեն, ինչպես մենք ենք օգտագործում Մութալիբովի խոսքերը, երբ մրջազգային ատյաններում Ադրբեջանը Խոջալույի մասին խոսակցություն է բացում։

Ցանկացած պատերազմական գործողությունների ժամանակ վարչապետի այդ թեզը օգտագործվելու է։

Այս գրառման տակ նման հայտարարության բարոյական կողմը չեմ քննարկում:

Ստեփան Դանիելյան

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ