24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նրանք Նիկոլի «դաբրոյով» էին օրենքը խախտում, նրանք ժողովուրդ էին, իսկ սրանք սովորական քաղաքացի, սրանց կարելի դուրս շպրտե. աղուկ-աղաղակ, քաշքշոց ոստիկանների եւ խուլերի միջեւ /տեսանյութ/

Համացանցում աղմուկ է բարձրացրել «Հետքի» տեսանյութը այն մասին՝ ինչպես է սստիկանությունը ցրում խուլերի բողոքի ակցիան:

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Ահարոնյանը այս առնչությամբ գրում է.

Ոստիկանությունը դատարանի մոտից հեռացնում է օրինախախտներին… Հը՞… Կարծես չէ … Դատարանի մոտից չէին կարող հեռացնել, նրանք Նիկոլի «դաբրոյով» էին օրենքը խախտում, նրանք ժողովուրդ էին, իսկ սրանք սովորական քաղաքացի, սրանց կարելի դուրս շպրտել, ուժ կիրառել, արհամարհել, քաշքշել…

Հետո սրանցը ստից խախտում է, իսկ երեկվանը լուրջ՝ սահմանադրական, քրեաիրավական… Իրենց կարելի էր ապակի ջարդել, դատավորին հրմշտել, նվաստացնել, չթողել իր աշխատանքային պարտականությունները կատարի, կազմալուծել դատաիրավական համակարգի գործունեությունը…

Մի խոսքով՝ կրկես, ձեռնածուներ, մանիպուլյացիաներ, կոմբինատորներ, ԱԺ-ի մանկապարտեզ…Երկակի ստանդարտներ, կողմնակալություն, ամենաթողություն, եթե իրենցն ես …

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ