20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Նիկոլ, ո՞նց ինձ չես ճանաչում, ես ու դու ենք սկսել այս պայքարը … էս ո՞ւր եք տանում էս երկիրը»

Քիչ առաջ միջադեպ է գրանցվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցանկացել է մոտենալ մի քաղաքացի, ինչը խոչընդոտվել է անվտանգության աշխատակիցների կողմից: «Ախր ո՞նց չես ճանաչում, ես ու դու ենք սկսել այս պայքարը, դու ինձ չես ճանաչո՞ւմ: Նիկոլ ջան, տեր կանգնի, մեղք ենք: Միայն դատարանները չեն, քո շրջապատը լրիվ խայտառակ է անում մեզ, պաս են տալիս դրանք, հերս անիծել են, 14 տարվա տունս հարամեցին գլխիս»,-հայտարարեց քաղաքացին:

Երբ վարչապետը հեռացավ, քաղաքացուն մոտեցավ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ում բորբոքված քաղաքացին ասաց, թե նախորդ իշխանությունների դեմ ինքն ու Նիկոլ Փաշինյանն են պայքարել.

«Երբ մենք պայքարում էինք, հլը դուք չկայիք: Այսօր բոլոր համակարգերում մնացել են սերժական, քոչարյանական կադրերը: Կառավարությունում Ալեքսանդր Ղազարյան կոչեցյալը քանի՞ վարչապետ է փոխել: Նա էլի նույն խելքին է: Ես այն ժամանակ դիմել եմ, որ իմ տունը հարամել են: Արդեն սաղ ճանաչում են ինձ:

Նիկոլն ուխոդ արեց, ինքն ինձ շատ լավ է ճանաչում, եթե չճանաչի, ես ճանաչել կտամ: Իրա թերթով, Աննայով, Հայկով ինձ օգնել են, շնորհակալություն Աննային, Հայկին, իրենց խմբագրությանը: Սակայն վերջերս զգում եմ, այդ խմբագրությունն արդեն այն չի»:

Քաղաքացին հայտարարեց, որ առանց աշխատավարձի կարող է խորհրդական աշխատել կառավարությունում.

«Թե չէ էս ո՞ւր եք տանում էս երկիրը»:

Բողոքող քաղաքացին ներկայացել է որպես ապարանցի Նորիկ Եփրեմյան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ