19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատարանների դռները փակելու կոչ անելով վարչապետը մարդկանց դրդում է հանցագործության /տեսանյութ/

 «Ենթադրություն անել, որ Արցախի ղեկավարությունը կարող է սկսել պատերազմ, կարող է հողեր հանձնել և այդ ամենի մեջ մեղադրել Հայաստանի իշխանություններին, սա միայն անհեթեթություն է։ Այստեղ տրամաբանություն չկա, որ մարդիկ իրենց արյամբ ազատագրած հողերը կարող են զիջել թշնամուն զուտ նրա համար, որ դրա մեջ մեղադրեն Փաշինյանին։ Այս ամենը լուրջ չի, բայց փաթեթավորվեց մեկ ծանրոցի մեջ և սրան նախորդեց լուրջ շոուն՝ դատարանների մուտքերը փակելու, և այս ամեն ինչով փորձ է արվում սքողել այն, ինչ որ կատարվելու է Արցախում։ Ես համարում եմ, որ դատարանների հետ կապված գործողությունները թոզ փչել էր»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Ենոքյանի կարծիքով՝ սա ձեռնտու է ներկա իշխանություններին, որոնք չեն կարողանում հասնել իրական արդյունքի, տնտեսական ու սոցիալական ռեալ հարցեր չեն կարողանում լուծել,  երկրորդ հեղափոխություն հայտարարելով՝ փորձում են շեղել ժողովրդի ուշադրությունը։

«Շարունակաբար նոր թշնամիներ են հայտարարում, քանի որ հեղափոխությանը միշտ ընդդեմ է պետք, այս անգամ ընդդեմը դատարաններն էին։ Ամբողջ գործադիր իշխանությունը գտնվում է Փաշինյանի ձեռքում, եթե դատարանների հետ կոնկրետ պրոբլեմներ կան, պետք է տրվեն կոնկրետ դատավորների անուններ, քրգործեր, բայց հայտարարել, որ դատարաններն այսպես, դատարաններն այնպես, անպատասխանատու է»,- նշեց քաղաքագետը։

Նա ընդգծեց, որ դատարանների դռները փակելու կոչ անելով՝ մարդկանց դրդում է հանցագործության, և այդ բոլոր մարդիկ, բացի Փաշինյանի կողքին կանգնելուն, ունեն նաև քրեական պատասխանատվություն. «Սրա հետ միասին, ցավոք, տեսնում ենք, որ չունենք ընդդիմություն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ