26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է անջատողականության սցենարի հեղինակը

Գնալով ավելի է ամրապնդվում այն տպավորությունը, որ ինչ-որ արտաքին ուժ իր` հայ քաղաքական էլիտայի ներսում առկա ասեթների միջոցով տարբեր մանիպուլյացիաների է դիմում` քաղաքական էլիտայի մեջ (հետևաբար՝ նաև հասարակության շրջանակներում) բացասական բևեռացում ստեղծելու նպատակով։ Այս ընթացքում ուղղակի կամ անուղղակի կերպով արհեստական կոնտրաստ ստեղծելով հայ քաղաքական էլիտայի արցախյան հատվածի և նոր քաղաքական սերնդի միչև։

Այս տենդենցի անուղղակի վկայություններն են օրինակ Արցախյան պրովինցիանի «նախագահների» միջնորդությունն ու Վիտալի Բալասանյանի մեքենայի «պատահական» խուզարկությունը։ Այ այսպես են միջավայր ստեղծում անջատողականության և պոլարիզացիայի համար։

Հայ քաղաքական էլիտայի և հասարակության մեջ աշխարհայացքային և այդենթիթի դասակարգում թույլ տալ չի կարելի։ Ներքաղաքական հակասությունները ներքին աշխարհայացքային և այդենտիֆիկացիոն հետևանք չպետք է ունենան։ Դա մեր ազգի ամենամեծ հիմարությունը կլինի, որն այն իր հազարամյակների ընթացքում երբևէ արած կլինի։ Ուստի խոհեմություն կոչ եմ անում բոլորին թե Երևանում, թե Ստեփանակերտում կամ Գյումրիում, թե Փաշինյանի թիմի և թե հավաքական ընդդիմության ներկայացուցիչներին

Այս մասին գրում է Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ