19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 1-ի դեպքերից շատ տեսանյութեր, որոնք ինձ ցույց է տվել Գորիկ Հակոբյանը, հիմա չկան. Ռոբերտ Քոչարյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավսության դատարանում, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացնում էր գործի նյութերը, մասնավորապես՝ մարտիմեկյան իրադարձությունների մասին տեսանյութը, Ռոբերտ Քոչարյանը ձայն խնդրեց ու հանդես եկավ հայտարարությամբ.

«Այդ տեսանյութերի զգալի մասը ես տեսել եմ Մարտի 7-8-ի կողմերը, Գորիկ Հակոբյանն (ԱԱԾ նախկին ղեկավար-հեղ.) իմ մոտ էր բերել և դիտել ենք դրանք։ Մինչդեռ քննչական մարմինը սկզբում կատեգորիկ մերժում էր, որ նման բաներ եղել են։ Ես ինչու՞ եմ իմ մոտ նայել, որովհետև մինչև իմ մամուլի հայտնի ասուլիսը, կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ և հարցրել՝ ի՞նչ վիճակ է, ես հիմա լրագրողների հետ հանդպելու եմ և հարցեր են լինելու։ Ինքն ասաց, որ զենք են կիրառում, նռնակներ կան մարտական ու այդ դրվագը, որ մեքենայից մեկը դուրս է գալիս, կրակում զինվորների ուղղությամբ, ինքն ինձ պատմեց։ Հետո, երբ մամուլում սկսեցին քննադատել, թե նման բան չկա, ես պահանջեցի ցուցադրել տեսանյութերը։ Իմ գրասենյակում անձամբ Գորիկ Հակոբյանը բերեց, և մենք դիտեցինք դրա հետ միասին մի շարք այլ դրվագներ ևս։ Այդ տեսանյութերը հիմա չկան, ես չգիտեմ՝ որտեղ են։ Անվտանգության ծառայության պետը… բավականին հետաքրքիր տեսանյութեր՝ ոնց է նռնակը պայթում, ոնց է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում։ Այս ամբողջը կար նյութերում, բայց հիմա՝ չկա։ Երբ մենք ասում ենք՝ մի ամբողջ քրեական գործ՝ 3 հատորով Անվտանգության ծառայության կողմից հարուցված ու Հատուկ քննչական ծառայությանը հանձնված, այս գործում չկա։ Համոզված եմ՝ բազմաթիվ նյութեր չեն կցվել»։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատեց, որ դատական այս փուլում գործում առկա տեսանյութերը համեմատելու հնարավորություն չկա։

«Քրեական գործի՝ ըստ էության քննության ժամանակ, նյութեր կներկայացվեն, որի ընթացքում կպարզվի՝ ինչը ներկայացնել, ինչը՝ ոչ», – արձագանքեց դատախազը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ