29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ընթանում է Քոչարյանի մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը գործով նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։ Նախորդ՝ մայսիսի 14–ի դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Նշենք, որ նախքան գործը նախաքննության պատրաստելը դատարանը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին։

Նախորդ դատական նիստին Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել մեղադրանքի կողմը։ Ըստ դատախազների՝ դեռեւս չեն վերացել Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը։ Երեկ մեղադրանքի վերաբերյալ մի քանի անգամ դիրքորոշում է հայտնել նաեւ երկրորդ նախագահը, իսկ նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանն ու Հայկ Ալումյանը ծավալուն ելույթ ունեցան։

Այսօրվա նիստին Քոչարյանի պաշտպանները կշարունակեն ներկայացնել իրենց դիրքորոշումը, ինչից հետո դատարանը երկրորդ նախագահի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու,  ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ