27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե ոստիկանությունը ցանկանում է՝ #SutNikol հեշթեգը տարածվի Եվրոպական դատարանում, պետք է վարչական պատասխանատվության ենթարկի կոնկրետ անձանց. Մելիքյան

«Բլոգնյուզ»-ի խմբագրին Ոստիկանություն հարցաքննության կանչելը խոսքի ազատության ու ազատ արտահայտման խնդիր է, լրագրողների հետ զրույցում ասաց «Բլոգնյուզի» խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանը հրավիրվել է Ոստիկանություն, որպեսզի մասնակցի #SutNikol ակցիայի կապակցությամբ հարուցված վարչական վարույթին:

«Սա հետաքրքիր է այն տեսանկյունից, որ մեր երկրում, մեր պատկերացմամբ, չպետք է արտահայտման ազատությունը, որը անհամաչափ չի արտահայտվել, որևէ պատասխանատվության ենթարկվի», – ասաց նա։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ երկարատև աշխատանքի արդյունքում Հայաստանում հասել էին նրան, որ նման դեպքերի համար պատասխանատվություններ, կարծես թե, չէին կիրառվում։

«Առնվազն հանրային դաշտում մենք ծանոթ չենք նման դեպքերի», – ասաց փաստաբանը։

Մելիքյանն ասաց, որ այս գործը շատ լավ գործ կլինի Եվրոպական դատարանի համար, եթե վարչական պատասխանատվություն կիրառվի։

«Եթե մեր ոստիկանությունը ցանկանում է, որ #SutNikol հեշթեգը տարածվի Եվրոպական դատարանում, ապա, կարծում եմ, պետք է վարչական պատասխանատվության ենթարկի կոնկրետ անձանց», – ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ