26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրի նախկին նախագահները լեգիտիմ չեն, իսկ Ալիեւը լեգիտիմ է ու պատկերացրեք լավ էլ կրթված մարդ

Հայաստանում վերջին շրջանում քանդող քաղաքականության հետևողական շարունակականությունն ակնհայտ դրսևորվում է ոչ միայն մեկ-երկու սրճարանի, տաղավարների քանդմամբ, կառավարման մարմինների՝ նախարարությունների, մշակութային արժեքների նսեմացմամբ, այլ նաև կարևորագույն ինստիտուտների՝ ինչպիսին նախագահական ինստիտուտն է, կազմաքանդմամբ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրի նախկին նախագահները լեգիտիմ չեն, և նրանց նախագահ կոչելուց առաջ պետք է ավելի զգույշ արտահայտվել, իսկ մեր հարևան երկրի ղեկավարը լեգիտիմ է ու պատկերացրեք լավ էլ կրթված մարդ: Արդյո՞ք սա հիմք չի տալիս մտածելու, որ մի կողմից «խաղաղասիրական» ադրբեջանի ժողովրդին խաղաղասեր կոչելու ցցուն արտահայտությունների և մյուս կողմից հայ մարդուն՝ տվյալ դեպքում նախագահների նախագահ լինելը (ի դեպ հաղթանկած պետության ակունքներում կանգնած, Արցախյան պատերազմում լրջագույն դերակատարում ունեցած) կասկածի տակ առնելու ֆոնին հանկարծ մի օր էլ մեր ղեկավարության կողմից ի լուր աշխարհի չի հայտարարվի, որ մենք՝ հայերս ենք ագրեսորը:

Ամենևին չգերագնահատելով որևէ մեկի ձեռքբերումները և չթերագնահատելով թերություններն ու մեղքերը, հարց է առաջանում արդյո՞ք վերջին 30 տարվա ընթացքում մենք չենք ունեցել հիշվող ձեռքբերումներ. բնականաբար ունեցել ենք, իսկ այս ամենը, կարծում եմ, արվում է հանրույթին կոդավորելու միջոցով հիշողությունը արժեզրկելու և ի վերջո ջնջելու համար: Սխալ է այն կարծիքը թե արժեզրկելով, քանդելով և ջնջելով հնարավոր է նորը ստեղծել, լրացնել հիշողության բացերը և արժևորել: Արժեզրկված հիշողությունը ունակ չէ նորից ստեղծելու և արժևորելու. դրա հետևանքը մեկն է՝ արժեզրկելով արժեզրկվել և վերանալ: Մի արժեզրկեք առնավազն այն անհերքելի, թեկուզ և քիչ, ձեռքբերումներն, որոնք ունեցել ենք, մի վերացրեք ստեղծելու մոտիվացիան: Իսկ Ձեզ հարց տվե՞լ եք. անկախ Հայաստանի պատմության գրքերում այս 30 տարվա մասին ի՞նչ է գրվելու»։

«Հանրային Շահերր Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ