29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանի գործով դատավորը ժամանակ տվեց իրեն ինքնաբացարկ հայտնելու համար. նիստն ընդմիջվեց

default (5)

Դատական նիստին բացի Ռոբերտ Քոչարյանից, նրա պաշտպաններից եւ դատախազներից որեւէ անձ կողմ չի հանդիսանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին Երեւանի ընդանուր իրավասության դատարանում հայտարարեց Քոչարյանի եւ մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ պատասխանելով պաշտպանական կողմի այն հարցին, թե ինչու է գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դիրքորոշում հայտնում նախագահողին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։

Նախագահող դատավորը, միեւնույն ժամանակ արձանագրեց, որ դատական նիստը դռնբաց է եւ բոլորը կարող են մասնակցել դատական նիստին։  Այս ընթացքում դիրքորոշում հայտնեց նաեւ գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նախագահողը հիշեցրեց, որ Միհրան Պողոսյանը նույնպես կողմ չի հանդիսանում եւ առանց նախագահողի թույլտվության չի կարող հայտարարություններ անել։

 Այս պահին դատական նիստը 40 րոպեով ընդմիջվել է։ Դատարանը ժամանակ է տվել  պաշտպանության կողմին՝ դատարանին գրավոր կերպով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։ Նշենք, որ այս ընթացքում դահլիճում գտնվող Քոչարյանի համակիրները վանկարկում են «Դատախազ, քեզ չենք վստահում», «Ազատություն նախագահին»։

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ