27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անասնատեսակների նման էլ չե՞նք ճանաչում «մեր»-ը, էլ չե՞նք զանազանում «մենք»-ն ու «նրանք»-ը

Մենք մեր հաղթանակի ու մեր մի բուռ մնացած երկրի ձեռքը կրա՞կն ենք ընկել: Մեր աչքերը, մեր ականջներն ու մեր սրտերը արդեն էդքան կու՞յր են, էդքան գո՞ց են, էդքան քարացա՞ծ են` չտեսնելու, չլսելու ու չզգալու միմյանց, որպես արյունակիցներ: Մեր հիշողությունը էդքան մաշվել ու աղճատվել է, որ որոշ անասնատեսակների նման էլ չե՞նք ճանաչում «մեր»-ը, էլ չե՞նք զանազանում «մենք»-ն ու «նրանք»-ը, էլ չե՞նք տարբերում սահմանի էս ու էն կողմերը: Էդ ո՞ր նպատակի, էդ ո՞ր վե՜հ առաքելության համար ենք մեր երկու սենյականոց տան ներսում ատելության ու բաժանումի նոր սահմաններ գծում ու գծում, գծու՜մ ու գծու՜մ: Մենք էդքա՜ն կտրվել ենք Աստծուց, էդքա՜ն չարացել ենք: Վե՞րջը:

Մտքով էդքա՜ն կուրացել ենք, որ Հայաստան ու Ղարաբաղ ենք բաժանու՞մ, լրատվության էջերում ու սոցիալական ցանցերում ճիշտ ու սխալի դատաստաններ ենք անու՞մ: Լա՜վ, էդքան կուրացել ենք, բա մեր ինքնապահպանման բնազդն ի՞նչ եղավ: Դա էր, չէ՞ մեր վերջին «խելքը»:

Կեսն անզորությունից անտարբեր դարձել ու մի կողմ է քաշվել, էն կեսն էլ, իրար կոկորդ կրծելու պատրաստ խմբերի բաժանված, միտքը կորցրած ու նպատակը մոռացած, իր ծնողներին սպանած երեկվա կրակոցի ձայնը դեռ ականջներում` գրոհել է լրատվությունը, զենք-զրահը կապել, սեփական տան մեջ ճիշտ ու սխալ է հաշվում, թույլի ու ուժեղի մուսկուլատես է անում, մի տուփ սիգարետ է ծխում`գտնելու էն ամենախոցող բառը, որով կվիրավորի իր արյունակցին, անգամ բնազդից զրկված անասունի նման չհասկանալով, որ եղբոր հետ կռիվն է՜ն գլխից է սխալ: Ի՞նչ հաղթանակ, ի՞նչ պարտություն, ի՞նչ ճիշտ ու սխալ, երբ անախորժությունը տանդ մեջ է, երկու սենյականոց փոքրիկ տանդ մեջ:

Մենք մեր հաղթանակի, մեր արժանապատվության ձեռքը էսքան շուտ կրակն ընկա՞նք: Մենք էլ ճար չունենք` ուզում ենք աշխարհին ապացուցել, որ մենք, եթե անգամ հաղթում ենք, ապա էդ հաղթանակին տեր կանգնելը մերը չէ՞: Սա՞ է մեր ուզածը:

Կանգնեցնել է պետք էս անպատիվ ու կործանարար ընթացքը… Եթե դեռ կարող ենք:

Գրում է նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ