26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. իհարկե` «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը. Գևորգ Պետրոսյան

Միթե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով եւ երթեւեկությունը կաթվածահար անելով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը ազատությունն է: Իսկապես այդ այդպես է։

Միթե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով եւ երթեւեկությունը կաթվածահար անելով:

Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայքը»… Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից:

Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի (մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը եւ հետեւիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, եւ աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երեւակայության պատճառով), ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին…

Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. դե, իհարկե, միայն մեկը՝ «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը:

Ուզում եմ ասել, պարոն վարչապետ, լրջանալու եւ տնտեսական հեղափոխությունը սկսելու ժամանակն է:

Ուշանում ենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ