18 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Ինչո՞վ է կերակրում Նիկոլ Փաշինյանը ՀՀ հպարտ քաղաքացուն. փաստեր, որոնք դուրս էին մնացել թոփ 100-ից. 168 ժամ

default

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով։ Այն 100 փաստերը, որոնք պաշտոնավարման մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում բերեց վարչապետը, ոչ այլ ինչ են, քան հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձ։

100 փաստ ասվածը, անշուշտ, գրավիչ է եւ տպավորող։ Բայց դրանից ինչքանո՞վ է փոխվել մարդկանց կյանքը։ Այս հարցն է, որն այդպես էլ պատասխան չի ստանում։

Ի՞նչ մի հպարտանալու բան է խմելու ջրի սակագնի բարձրացումից խուսափելը, կամ, որ անապահով քաղաքացիների համար մի քանի դրամով հոսանքի ու գազի սակագին է իջել։

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի բերած 100 փաստերի մեջ ոչինչ չկա այն մասին, թե վերջին մեկ տարում Հայաստանում քանի՞ տոկոսով է բարձրացել միջին աշխատավարձը կամ կենսաթոշակը։

Կամ՝ 85 հազար կենսաթոշակառու-նպաստառուի նվազագույն կենսաթոշակ-նպաստ բարձրացնելու փաստն արձանագրելուց բացի, գուցե վարչապետը բարի լիներ ու հայտարարեր նաեւ, թե դրա արդյունքում Հայաստանում ինչքանո՞վ է աճել միջին կենսաթոշակը կամ նպաստը։

Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում։

Իշխանափոխության մեկ տարում Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերը միայն նահանջել են։ Գրեթե կանգնել է տնտեսության իրական հատվածի աճը, փոխարենը` գնալով տնտեսական աճն ավելի ու ավելի է նստում խաղային բիզնեսի վրա։

Թե չէ ստացվում է, որ ներդրումների կրճատման պատճառն էլ եղել է «Լիդիան Արմենիան»։ Գուցե թե այդ ընկերության գործունեության կասեցումը որոշակի դեր ունեցել է, բայց դա չէ ներդրումների կրճատման պատճառը, ինչպես ասում է վարչապետը։ Վերջին մեկ տարում կառավարությունն իրենից կախված ամեն ինչ է արել է, որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չլինեն։

Այնպես որ, պատճառը ոչ թե «Լիդանի» ներդրումներն են, այլ կառավարության գործողությունները։ Ներդրողին անկյուն քշելով` ուզում ենք ներդրումներ խրախուսել։ Ի՞նչ է արել մեկ տարում կառավարությունը, որպեսզի կապիտալն իրեն հանգիստ, պաշտպանված ու ապահով զգա. կարեւոր չէ` դա կլինի դրսի, թե ներսի ներդրող։

Արդյունքն այն է, ինչ ունենք։ Բա ինչո՞ւ 100 փաստերից եւ ոչ մեկը վարչապետը չէր նվիրել ներդրումային բումին։

Իսկ տնտեսության թռիչքաձեւ աճը կամ տնտեսական հեղափոխությունն ո՞ւր էր թոփ 100-ում։

Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում այն, որ երկրի վարչապետը դժվարությամբ է կարողանում հիշել նույնիսկ մեկ գործարան, որը բացվել է վերջին մեկ տարում։ Այսքանից հետո պատահական չէ, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ