18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար: Կարծում եմ, որ վարչապետը փոխաբերական իմաստով է ասել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին պետք է հարցնել, թե ինչպես է եղել, որ զինվորը մայկա-տռուսիկ չի ունեցել, իսկ իրենց ընտանիքները միլիոնատեր են եղել:

 

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ զինվորների ծնողներն են ներքնաշոր ուղարկում, Մարուքյանը նշել է, որ հիմա էլ են ուղարկում. «Ծնողը միշտ էլ ուղարկելու է, չենք կարող արգելել: Կարծում եմ, որ փոխաբերական իմաստ կա: Բայց որ մարդիկ միլիարդատերեր են դարձել, դա փաստ է: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես մի զրույց ունեցա: Ինձ ասացին՝ եթե 100 միլիոն դոլարի ներդրում արված լիներ առաջնագծի վրա, այդքան զոհ չէինք ունենա: Բայց դա չի արվել: Դրա փոխարեն մարդիկ են եղել, որ միլիոնավոր դոլարներ են աշխատել: Կարծում եմ, որ վարչապետի ասածը դա է նշանակում»:

Մարուքյան ասել է, որ ապրիլյանից հետո լուրջ ներդրումենր են արվել սահմանում՝ կարծիք հայտնելով, որ հիմա այդ տրամաբանությունը շարունակվում է:

Մարուքյանը նաև խոստացել է՝ եթե իրենք գան իշխանության, պետական պաշտոնների նշանակելիս հաշվի են առնելու տվյալ մարդու ծառայած լինելու փաստը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ