18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Նա՛ էր՝ մեզ ընտրեց, որ ժառանգություն լինենք Իր համար

holy-bible-copy-1024x683-1024x683

Ծափահարեցե՛ք դուք, հեթանոսնե՛ր, ցնծության ձայնով աղաղակեցե՛ք ի Վե՛ր մեր Աստծո՛ւն: Բա՛րձր է Տերը, նաև՝ ահարկո՛ւ, Թագավո՛րն է Նա ամբողջ երկրի: Ժողովուրդներին՝ Նա՛ էր մեր առջև հնազանդ արեց, հեթանոսներին Նա՛ էր, որ դրեց մեր ոտքերի տակ: Նա՛ էր՝ մեզ ընտրեց, որ ժառանգություն լինենք Իր համար, գեղեցկությունը Հակոբի՝ Նա՛ էր, որ լման սիրեց: Աստված բարձրացա՛վ մեր օրհներգությամբ, և բարձրացա՛վ Տերը փողերի ձայնի հնչմա՛ն մեջ: Մեր Աստծուն ուղղված սաղմո՛ս ասացեք, սաղմո՛ս ասացեք մե՛ր Թագավորի ու Տիրո՛ջ համար, սաղմո՛ս ասացեք: Աստվա՛ծ է արքան ողջ երկրով մեկ, ձեր սաղմոսները լի՛ իմաստությամբ՝ ուղղեցե՛ք Նրան:

Հեթանոսների վրա հաստատո՛ւն Թագավոր եղավ, Թագավորն Աստված համբարձվե՛ց, նստե՛ց իր սուրբ Աթոռին: Ժողովուրդների իշխաններն եկան ու հավաքվեցին հայր Աբրահամի Տեր Աստծո առջև, որովհետև որ՝ զորությունները Տեր Աստծո՝ երկրից բարձրացան վե՛ր:

Գրաբարից փոխադրությունը`Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ