23 Օգոստոսի, Ուրբաթ, 2019

Քաղաքացու օր, աղբ, շոու-բացահայտումներ, պարգևատրումներ, չտեսավարի կերուխումեր, կոկորդիլոսի ձվեր, իմպոտենտ դեմքեր, սայլակասեքս, սորո(Ս)ասուններ, լգբտ֊իստներ …

1422_b

Քաղաքացու օր, աղբ, փտած զենքեր, շոու-բացահայտումներ, պարգևատրումներ, չտեսավարի կերուխումեր, կոկորդիլոսի ձվեր, բռնված վզեր, ապիկար մտքեր, իմպոտենտ դեմքեր, սայլակասեքս, սորո(Ս)ասուններ, լգբտ֊իստներ, մարդու սութի իրավունքներ, անիմաստ լայվեր, էս օր էլ վստահ եմ՝ դատարկաբանական ասուլիս (տեսեք, թե ոնց է Շուշիի ազատագրման առթիվ Արցախի շուրջ քննարկումները լայվային մանիպուլյացիայով շեղելու)։

Իսկ էս՝ բացահայտ կեղծ օրակարգերն ի՞նչ են թաքցնում, եթե ոչ Ֆեմիդայի բռնաբարությունը, ճգնաժամային տնտեսությունն ու Արցախյան՝ ոչ հայանպաստ բանակցությունները։

Էդ տղուն էսօր երեք հարց տվեք՝

  1. Ինչի՞ ես միջամտում արդարադատությանը՝ առնվազն երեք դրվագով,
  2. Ներկայացրու տնտեսությունը՝ փաստացի՝ թվերով,
  3. Արցախի շուրջ հայեցակարգ ունե՞ս, թե՞ ոչ, ժողովուրդն ասե՞լ է արդեն՝ ինչի շուրջ պետք է բանակցես, թե՞ ոչ ու ժողովուրդը լուծե՞լ է Արցախի հարցը, թե՞ ոչ։

Հ.Գ. Կարևորն իր լեզվով ասած՝ վզից բռնեք ու խոստացեք ծեփել պատին, եթե պոպուլիստաբար մանևրել փորձի…

Վաղը մայիսի ինն է՝ եռատոնը. ո՜վ հաղթի, ո՜վ նշի…

Կարևորը՝ հպարտ եք, ազատագրված՝ գլխով աղքատ ու արժեզուրկ, ստրկացված ավելի քան երբեք։

Գուցե մոռացե՞լ եք՝ ե՞րբ ազատագրվեցիք, ե՞րբ դարձաք հպարտ, թե՞ արժեքներն են փոխվել…

Թքած էն հպարտության ու ազատության վրա, որ չի վաստակվել, այլ նվիրվել է…

Հ.Գ. Փա՜ռք Հերոսներին…

Վահե Եփրիկյան

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ