25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հուսահատության գազելներն ու մահվան վերելակները վարդագո՞ւյն դարձան

Մինչ լսարանը քննարկում է Երեւանի կառավարման անմխիթար վիճակը եւ դրան զուգահեռ քաղաքային իշխանությունների ուղղակի ռեկետը` աշխատավարձերի բարձրացման արարով, քաղաքապետարանում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցնում է դեռևս 2017 թվականին քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

Մի ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ հայտարարում էր, թե հուսահատության գազելներից, մահվան վերելակներից ելք կա…

«Օրեր առաջ մայրաքաղաքում այրվեց այդ հուսահատության գազելներից մեկը: Հանրային տրանսպորտի վիճակն էլ ավելի է վատթարացել, և քաղաքացիները հարցնում են Ձեզ՝ պարո՛ն Մարության, տրանսպորտի խնդրի լուծմանը 0,01 նանոմետրով հասնելու համա՞ր եք փորձում կրկնապատկել Ձեր աշխատավարձը: Մենք թերթում ենք Ձեր պաշտոնավարման 8-րդ ամիսը և քմծիծաղով ենք վերհիշում մահվան վերելակների փոխարինման Ձեր աշխարհացույց սխեման, քաղաքապետարանի պարտատոմսեր թողարկելու վերաբերյալ: Լավ է, որ այլևս նման մտքեր չեն հնչում, բայց շատ վատ է, որ երևանցին շարունակում է իր տուն մտնել՝ հատելով մահվան վերելակի շեմը, որի անվտանգ շահագործման պատասախանատուն այլևս Դուք եք»,- ասել է Խաժակյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ