21 Սեպտեմբերի, Saturday, 2019
KFC

«Ահազանգը» հավերին բաց էր թողել Ազգային ժողով

58805571_820551851650692_8670516935911276544_n.thumb_ (1)

Բաց նամակ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված հարգելի պատգամավորներ

ՀՀ Կառավարությունը «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում: Այդ փոփոխությունների շարքում ամենախնդրահարույցներից մեկը եկամտային հարկի համահարթեցման առաջարկն է: ՀՀ Կառավարությունն առաջարկում է 2019 թ. սեպտեմբերի 1-ից եկամտային հարկը բոլորի համար սահմանել 23%, այնուհետև նվազեցնել այնպես, որ 2023 թ. այն հասնի 20 %-ի:

Առաջին հայացքից դրական թվացող այս նախաձեռնությունը, սակայն, ուղղակի հարված է հասարակության մեծամասնությունը կազմող ցածր աշխատավարձ ստացողներին:

Հասարակության 65 %-ը կազմող ցածր եկամուտ ունեցողների համար մինչև 2023 թ.-ը եկամտային հարկը փաստացի կնվազի միայն 0,5 %-ով, քանի որ եկամտային հարկի նվազեցմանը զուգահեռ վերականգնվելու են կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները:

Սրան զուգահեռ, բարձր եկամուտ ունեցողների համար եկամտային հարկի տոկոսադրույքի զգալի իջեցման արդյունքում, պետբյուջեի ունեցած կորուստները ՀՀ կառավարությունը մասամբ նախատեսում է փոխհատուցել ակցիզային հարկի դրույքաչափի ավելացմամբ, ինչը հանգեցնելու է մի շարք ապրանքատեսակների (դիզվառելիք, ալկոհոլային խմիչքներ` ներառյալ տեղական արտադրության գարեջուր, գինի , կոնյակ) գների թանկացմանը:

Ստացվում է՝ բարձր եկամուտներ ունեցող փոքրամասնությանն այս նախագծով հնարավորություն է ընձեռնվում ավելացնել եկամուտները ի հաշիվ ցածր եկամուտ ունեցող մեծամասնության, ում վրա ընկնելու է թանկացումների հիմնական բեռը: Սա անխուսափելիորեն հանգեցնելու է առանց այդ էլ հասարակության շերտերի միջև առկա բևեռացման խորացմանը:

Կառավարույթունը՝ որպես այս նախագծի հիմնավորում նշում է, որ նախագիծը կնպաստի աշխատաշուկայում ստվերի կրճատմանը: Այս դրույթը միայն բարի կամքի արձանագրում է, քանի որ նախագծով նախատեսված չեն կոնկրետ մեխանիզմներ՝ ստվերում գտնվողներին հարկային դաշտ բերելու համար:

Ամբողջ աշխարհում ստվերի դեմ արդյունավետ պայքարի նախապայմանը համապատասխան վարչարարության կիրառումն է: Հատկանշական է, որ իր հայտնի ելույթում ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանը նշել է, որ իր թիմն արդեն ստեղծել և ստվերից դուրս է բերել շուրջ 50,000 աշխատատեղ: Ստացվում է, որ պրոգրեսիվ հարկման համակարգով, և համապատասխան վարչարարության պայմաններում միանգամայն հնարավոր է պայքարել ստվերի դեմ:

Հարգելի պատգամավորներ, հավանության արժանացնելով այս նախագիծը, դուք կողմ եք արտահայտվելու բարձր եկամուտներ ունեցողների եկամուտների էլ ավելի բարձրացմանն՝ ի հաշիվ ցածր եկամուտներ ունեցողների:

ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին:

«Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը կոչ է անում հետամուտ լինել նախագծի հետ կանչմանը և նոր, հասարակության լայն շերտերի շահերը պաշտպանող նախագծի ներկայացմանը: Ընտրողների ձայների 70%-ը ստացած ուժն իրավունք չունի հարվածել այդ նույն մեծամասնությանը:

Բոլոր այն պատգամավորներին, ովքեր չեն կարողանում պատկերացնել նախագծի ուղղակի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող և հասարակության 65%-ը կազմող մարդկանց կյանքի վրա, կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել խանութի այլ հաճախորդների ևս, պարզապես շրջել Երևանի արվարձաններով կամ ՀՀ մարզերով: Վստահ ենք` այս պրոֆիլակտիկայից հետո հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել թեկուզ մի քանի հազար դրամի` մարդկանց կյանքի վրա ունեցած ուղղակի ազդեցության վերաբերյալ:

ԱՀԱԶԱՆԳ

«ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնության անդամներն նաև հավեր էին բերել Ազգային ժողովի բակ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ