19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

ASALA-ի անդամ Գուրգեն Յանիկյանի մասունքները բերվել են Հայաստան

31770_Gurgen_Yanikyan_M

Նորագույն ազգային ազատագրական պայքարի կարապետ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հոգեհայր, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի մասունքներն արդեն Երևան են բերվել: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ժողովրդային շարժման երևանյան գրասենյակից:

Նրա վերջին հանգստավայրը լինելու է Եռաբլուրում, ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն առկա է խորհրդանշական տապանաքարը:

Նրա մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու մայիսի 5-ին՝ ժամը 15։00-ին: Թաղման կարգն անձնապես կատարելու է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը։

Այս առիթով Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակի կողմից առաջիկա օրերին հրապարակվելու են լրացուցիչ տեղեկություններ:

Հայ ազատագրական պայքարի հերոս, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. Էրզրումում ( Արևմտյան Հայաստան): 1973 թ. հունվարի 27-ին նա 78 տարեկանում ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոսին ու նրա օգնականին:

Յանիկյանն ինքնակամ ներկայացել է ԱՄՆ իրավապահ մարմիններին և դատարանում պաշտպանել հայոց ոտնահարված իրավունքների հարցը։ 1973թ․-ի հունիս 2-ին նա ցմահ բանտարկության է դատապարտվել։ 1984-ի փետրվարի 10-ին վատառողջ և ֆիզիկապես տկարացած բանտից փոխադրվել է հիվանդանոց և 17 օր հետո՝ փետրվարի 27-ին, մահացել հիվանդանոցում։

 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ