26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի համար շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կարեւոր է մարդկության դեմ հետագա հնարավոր հանցագործությունները կանխարգելելու տեսանկյունից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ռուսական Россия 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում:

«Այդ օրը կարեւոր է նաեւ ողջ մարդկության համար։ Հայաստանի համար շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, քանի որ դա կարեւոր քայլ է  հետագա հնարավոր բոլոր ցեղասպանությունները կանխարգելելու տեսանկյունից»,- նշել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ ՌԴ Պետդուման 1995 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ ընդգծել, որ Երեւանը շատ բարձր է գնահատում Մոսկվայի դիրքորոշումն այդ հարցում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ