29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյան

69.thumb

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն ՀՀ կառավարության և Ազգային ժողովի խնդիրն է, այլև համայն հայության, նրա պատվի խնդիրն է։

«Քիչ ժամանակ է մնացել, որ Թուրքիան իր այդ ոճրագործության պատասխանն ամբողջ աշխարհի առջև տա։ Դա, ասենք, այնպիսի բան է, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, քանի տարի էլ անցնի, մենք տեսում ենք, որ այս հարցն ավելի շատ է քննարկվում։ Որտեղ ներկայացնում ենք, այդ երկրի խորհրդարանները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայն պետք է պատասխան տա, տարածքային, ֆինանսական և բարոյական փոխհատուցմամբ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով «Արարատցեմենտի» շուրջ բարձրացրած աղմուկին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ կլինկերի հետ կապված՝ ԱԺ-ն ինչ օրենք էլ ընդունի, այն իր սրտով կլինի, միայն թե վերջում չկանգնեն-ասեն, թե ամեն ինչ Ծառուկյանի համար են արել։

«Մենք այսօր մնացել ենք 2 մլն, որը մի հատ մեծ կոլեկտիվ է, հարցերը կարելի է շատ արագ լուծել։ Բոլորդ էլ հիշում եք, երբ սպորտի ոլորտը Ծառուկյանը վերցրեց՝ մեդալներ չկային, վերցրեցինք, աշխատանքներ տարանք, որ ամեն ինչ լավ լինի»,- ընդգծեց Գ. Ծառւկյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ