29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք էլ ենք հարություն առնելու մահից հետո

Xach1

Ի՞նչ պետք է անենք մենք.
Մենք էլ ենք հարություն առնելու մեր մահից հետո, և մահը այլևս կորցրեց իր սարսափը մեր Տիրոջ Շնորհով: Այս երկու ուրախությունը վերցնենք և շարժվենք առաջ` դեպի Պայծառակերպություն` երրորդ տաղավար տոնը. 
մենք էլ այլափոխենք մեր կյանքը Մեր Տիրոջ խոսքի շնորհիվ: Դեպի Սուրբ Աստվածածնի Վերափոխում. – մենք էլ ձեռք բերենք Աստվածածնի խոնարհությունը Աստծո խոսքի կատարման մեջ, որը չորրորդ տաղավար տոնն է, և դեպի վերջին` Խաչվերաց տոն. մենք էլ խաչը կրենք ոչ միայն մեր պարանոցին, այլ մեր սիրտը նվիրենք Խաչյալին, Որը բազկատարած սպասում է մեզ: Ահա տարվա մեջ հինգ կարևոր հանգրվաններ, որոնցով անցնում է մարդկությունը` կամ աչքերը և սիրտը փակ, կամ էլ միշտ արթուն, կանթեղը ճրագով լցրած: Տիրոջ ողորմությունը թող հասնի բոլորիս գիտակից քրիստոնյա լինելու համար:

Որտե՞ղ է մեր սիրտը…Ահա և մեր կյանքը…
Ի՞նչ է կյանքը, եթե ոչ նախապատրաստություն մահվան:
Ի՞նչ է մահը, եթե ոչ նախապատրաստություն հավիտենական կյանքի:
Ի՞նչ է աղոթքը, եթե ոչ երկխոսություն Աստծո հետ:
Ի՞նչ է պահքը, եթե ոչ անվճար բժշկություն հոգու և մարմնի:
Ի՞նչ է ապաշխարությունը, եթե ոչ հոգու խնամք և պաշտպանություն:
Ի՞նչ է Պատարագը, եթե ոչ երկու ժամ Աստծո ներկայության մեջ գտնվել:
Ի՞նչ է Սուրբ Հաղորդությունը, եթե ոչ քավություն և թողություն մեր մեղքերին:
Ի՞նչ է խաչակնքումը, եթե ոչ կարճ աղոթք չարի դեմ:
Ի՞նչ է տառապանքը, եթե ոչ կոփում, հոգևոր մարզանք առանց տրտունջի:
Ի՞նչ է Աստծուն միանալը, եթե ոչ ծնողի գրկում ապահով ապրելը:
Ի՞նչ է պետք մեզ երջանիկ լինելու համար, այսքանից բացի: Ոչինչ:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ