20 Մայիսի, Երկուշաբթի, 2019

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հեղաշրջում ու իշխանազավթում՝ շանտաժի ու սպառնալիքի ներքո. Շարմազանով

eduard-sharmazanovy-nikol-phas-n143630-1

Մեկ տարի առաջ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հեղաշրջում ու իշխանազավթում՝ շանտաժի ու սպառնալիքի ներքո: Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հավելելով, որ Հայաստանն ունեցավ ոչ թե կառավարության ղեկավար, այլ հեղափոխական կոմիտեի առաջնորդ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Այս մեկ տարին ստի, կեղծիքի, սուտ սպասումների տարի էր: 

Շարմազանովի խոսքերով, կառավարությունը և կառավարության  ղեկավարը փորձում են  վերցնել նախկին կառավարությունների դրականը, դրա վրա, քարը քարի վրա դնելով, առաջընթաց ապահովել, իսկ հեղափոխական կոմիտեները ջնջում են նախկինը և փորձում են ամեն ինչ սկսել նորից և հենց դրանով է պայմանավորված, որ եղավ հին ու նոր Հայաստան, քաղաքական մերժողականություն:

ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց, որ Փաշինյանը մեկ տարի առաջ տնտեսության մասով հանդես եկավ սուտ խոստումներով, որոնք չեն իրականացվել. «Մենք ունենք սուտ քաղաքականություն, ֆեյք կառավարություն՝ ի դեմս Փաշինյանի: Նա ասում էր, որ ունի քաղաքական փայտիկ, լինելու են փոփոխություններ, լինելու է թռիչքային զարգացում:

Թռիչքային զարգացման համար անհրաժեշտ է առնվազն երկնիշ տնտեսական աճ: Ամանորից հետո նա շրջանառության մեջ դրեց տնտեսական հեղափոխություն տերմինը, ինչն արդեն բլեֆ է: Տնտեսությունն էվոլուցիոն համակարգ է: Բացի դրանից, ինչպե՞ս կարող է դա լինել, եթե 2017 թվականին եղել է 429 միլիարդի ներդրում, իսկ 2018-ին՝ 422: Ինչպիսի՞ թռիչքային զարգացում կարող է լինել, եթե աշխատատեղեր են փակվում, եթե կա ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ: Մարդիկ խոսում են 50 հազար աշխատատեղերից, որը իրականում չկա»,-ասաց Շարմազանովը՝ նշելով, որ հարկեր-ՀՆԱ-ն պակասել է, իսկ դա վկայում է ստվերի ավելանալու մասին:

Նախկին փոխխոսնակի պնդմամբ, այսօր մարդիկ ավելի վատ են ապրում, չկան ներդրումներ, այսօրվա իշխանությունը չունի տնտեսական օրակարգ:

 

 

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ