24 Մարտի, Ուրբաթ, 2023
KFC

Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում». Հրապարակ

image_750x_5c18c2f179b39

Վերջին օրերին կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է․ աշխատակազմի ղեկավար Դիջեյ Էդոյի պատճառով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»: Իրականում նա էր աշխատակազմի ղեկավարի գործն անում, և նրա հեռանալն աշխատակազմում խնդիրներ է առաջացրել:

Հիմա տարբեր անձինք փորձում են նրան վերադարձնել աշխատակազմ՝ այլ պաշտոն առաջարկել: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Որևէ խառնաշփոթ չկա, որևէ խնդիր չի առաջացել նրա գնալուց հետո,  միևնույն ժամանակ չեմ ժխտում, որ նա, այո, լավ կարգադրիչ-կարգավորիչ էր»: Ըստ որոշ լուրերի` ցանկանում եք հե՞տ բերել նրան։  «Կճշտեմ»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ