25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանության ներսում «իրար են ուտում». Իրատես

Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, ու ամեն մեկը սեփական խաղն է առաջ տանում, նորություն չէ։ Առավել ուշագրավ է, թե ինչպես են նրանք միմյանց դեմ պայքարում, ոտքի տակ փորում, սեփական անձը մյուսներից վեր դասում։

Դա արտահայտվում է հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների շրջանում, որտեղ նվազագույնը 3-4 թև կա։ Մեր տեղեկություններով, վերջերս «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության մի քանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հյուրերը հանկարծակիի են եկել, երբ նրանք սկսել են «բոչկա գլորել» իրենց խմբակցության մյուս պատգամավորների, կառավարության որոշ անդամների վրա՝ բացահայտ նշելով, թե որքան անպատասխանատու են աշխատում ու ինչպես են գցում նոր իշխանությունների վարկանիշը։

Քննադատության դոզան մեծացել է, երբ հանդիպման եկած անձինք սկսել են դժգոհել տարբեր ոլորտների խնդիրներից, որոնց լուծման ուղղությամբ ոչինչ չի արվում։ Եթե մեկ տարին չբոլորած սկսել են իրար ոտքի տակ փորել, ի՞նչ կլինի 2-3 տարի հետո, եթե, իհարկե, այդքան «ձգեն»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ