22 Հուլիսի, Երկուշաբթի, 2019

«Սորոսականների» ռեակցիան շատ խորհրդանշական է. Կարեն Վրթանեսյան

1552562632-9178

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ապրիլի 9-ին Հայաստանում ԵՄ երկրների դեսպանները համատեղ հայտարարել էին, թե բա Հայաստանում պետք է պայքարել «ատելության խոսքի» դեմ:

Բնականաբար, իրենց դարդն, օրինակ՝ այն հայհոյանքները չէին, որոնք նիկոլական ֆեյքերն ու զոմբիները տոննաներով լցնում են Դուչեին քննադատել համարձակված մարդկանց գրառումների տակ, ոչ… Խոսքը տրանսերի ու նրանց պաշտպանող՝ պայմանականորեն ասած «սորոսական» թայֆի հասցեին հայհոյողների մասին է։

Գոնե իմ համար անսպասելիորեն մեր ԱԳՆ-ն բավականին կոշտ (լավ իմաստով՝ կոշտ) արձագանքեց այդ հայտարարությանը. «մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ»։

Ու «սորոսականների» ռեակցիան է շատ խորհրդանշական. 38 կազմակերպություն «իրենց խորին մտահոգությունն են հայտնել»… արտգործնախարարության արձագանքի կապակցությամբ։

Մարդիկ են, որոնք էնպիսի մի վայնասուն են բարձրացնում, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ ինչ-որ բան է համաձայնեցնում, թե բա. «մեր անկախությունը կորցրինք, մեր ինքնիշխանությունը կործանվավ, Հայաստանը դարձավ գուբեռնիա», էլ չասեմ, երբ Ռուսաստանի դեսպանը կես բերան մի բան է ասում…

Իսկ երբ եվրոպական դեսպանները հաթաթա են տալիս Հայաստանին, սրանք միանգամից հայտնվում են եվրոպացիների՝ մեր վրա մատ թափ տալու իրավունքի պահապանների շարքում։

Իրավապահպանակներ են, էլի…»:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ