24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանկապատանեկան մամուլը գլխատվում է. ամսագրերը՝ փակման եզրին /տեսանյութ/

Կրթության և գիտության նախարարությունը կրճատել է մանկապատանեկան 4 ամսագրերին տրվող ֆինանսավորումը: «Կանչ», «Աղբյուր», «Ծիծեռնակ» և «Խաբարբզիկ» ամսագրերի գլխավոր խմբագիրներն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին, որ նախարարությունը մրցույթ է հայտարարել, համաձայն որի՝ պետական ֆինանսավորում կստանան այն ամսագրերը, որոնք ամենափոքր բյուջեն կներկայացնեն: Արդյունքում մրցույթը հաղթահարել են այնպիսի ամսագրեր, որոնք նույնիսկ պատրաստի համարներ չունեն և անհայտ են ընթերցողին:

Խմբագիրները փաստում են՝ նախարարությունն առաջնորդվում է ոչ թե ամսագրերի բովանդակությամբ, այլ դրանց արժեքով, և պետբյուջեյում խնայողություն կատարելու համար երեխաներին զրկում է մանկական ամսագրերից:

Խմբագիրներ ահազանգում են , որ վտանգված է իրենց  գործունեությունը: «Կանչը», «Ծիծեռնակը», «Աղբյուրը» և «Խաբարբզիկը» չեն ստանա պետական ֆինասավորում, չնայած 1990 թվականից սկսած պետությունը պարտավորություն է վերցրել ֆինանսավորել մանկապատանեկան պարբերականները: 

Ավելին՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ