19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԻԵԴ-ը չի մերժել Գրիգորյանի պաշտպանների պահանջը. փաստաբան /տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝  ՄԻԵԴ-ը չի մերժել Գրիգորյանի պաշտպանների պահանջը՝ միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ, որով խնդրում էին պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին՝ Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

«ՄԻԵԴ-ը պաշտպաններին իրավունք է վերապահել ներկայացնել իրենց հետագա դիրքորոշումները, եթե կտեսնեն խախտումներ: Պաշտպանները դիմել են ՄԻԵԴ, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն, մասնավորապես՝ տեղափոխեն այլ երկիր՝ բուժում իրականացնելու համար: ՄԻԵԴ-ը ոչ թե մերժեց մեր դիմումը, այլ նա ընդամենն ասեց, որ չեմ կիրառում անհետաձգելի միջոցառումներ, հնարավորություն է տվել կառավարությանը: Երեկ ես ստացել եմ որոշումը, որով իրավունք են վերապահում պաշտպաններին՝ անհապաղ ներկայացնել դիմում, եթե ՀՀ-ում կզրկվի ներառյալ մասնագիտական օգնությունից, ինչպես պահանջում է իր հիվանդությունը»,- նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին են Գրիգորյանի պահման պայմանները, եւ արդյոք նա խցում մենա՞կ է, պաշտպանը պատասխանեց. «Մաքսիմալ պայմաններն ապահովված են, նա միայնակ չէ խցում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ