24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետական ապարատը ճզմվում է: Մերձավորներին պաշտոնների նշանակելու, պետական միջոցները մսխելու եւ վայելելու անվերջանալի պրոցես. Հրապարակ

Պետական կառավարման համակարգի հնաբնակներից մեկը, անդրադառնալով  կառուցվածքային փոփոխություններին, ասաց, որ չինովնիկի իր երկարամյա կենսագրության ընթացքում բազում-բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ ու վերակազմավորումներ է տեսել՝ ամենաանհեթեթից մինչև ամենառացիոնալը։

Յուրաքանչյուր անգամ պետական ապարատը մի քանի ամսով կաթվածահար է եղել, ապա մի քանի ամիս՝ խելքի եկել։ Ամեն անգամ արձանագրել են, որ կառուցվածքային փոփոխության անվան տակ ազատվել են ինչ-որ մարդկանցից, և ինչ-որ մարդիկ շահել են արդյունքում։ Որպես կանոն՝ լավ մասնագետները տուժել են, եթե անգամ աշխատանքից չեն զրկվել, ապա պաշտոնի ու կարգավիճակի իջեցում են ունեցել, իսկ շահել են օրվա իշխանությանը մոտ կանգնած պատահական անձինք՝ ճարպիկներ, սողացողներ, քավոր-սանիկներ և այլք։

Մի կարճ շրջան մեծ հույսեր են ունեցել, որ քաղծառայության համակարգն իրենց կպաշտպանի, և ամեն անգամ նախարարի փոփոխությունից իրենք չեն տուժի, բայց նախարարներն ու նրանց մերձավորները միշտ գտել են ապարատը ճզմելու, անցանկալիներից ազատվելու ճանապարհը։

Իսկ չինովնիկը պայքարել չի սիրում՝ նա հլու-հնազանդ ենթարկվում է իրեն «իր» համարող, անգրագետ ու անցողիկ նախարարի կամքին ու կամայականություններին։ Բայց կադրերն էլ չեն այստեղ խնդիրը, այլ այն, որ պետական կառավարումը վերածվել է իշխանական քմահաճույքները բավարարելու, մերձավորներին պաշտոնների նշանակելու, պետական միջոցները մսխելու և իրենց ժամանակավոր կարգավիճակը վայելելու մի անվերջանալի պրոցեսի, որտեղ ոլորտների զարգացումը մղվել է հետին պլան։ Եվ աշխատանքի արդյունք ոչ մեկից չեն պահանջում։ Անգամ չեն էլ գիտակցում, թե որն է պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունքը, և ինչ չափանիշներով պետք է գնահատել այն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ