19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ դեպք. հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել

Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան եւ հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է եւ նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։

Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ