19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սասուն Միքայելյանին կփոխարինի Արայիկ Հարությունյանը. Փաստ

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել է, որ չի պատրաստվում ստանձնել կուսակցության նախագահությունը: «Ասում են՝ երբեք մի ասա երբեք: Եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման օրվանից ես երբեք վարչության նախագահի թեկնածու չեմ եղել: Հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, որոնք արժանի են այդ կարգավիճակին»,-ասել էր վարչապետը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես ՔՊ վարչության նախագահի ամենահավանական թեկնածու, շրջանառվում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ