20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ անել երբ բախվում ես պաթոլոգիկ ստախոսի… բժիշկները խորհուրդ են տալիս

Պարզվում է, որ ախտաբանական՝ պաթոլոգիկ ստախոսությունը շատ կոնկրետ, բժշկագիտության մեջ դասակարգված, թեև դժվար ախտորոշվող վարքագիծ է…

…ընդ որում պաթոլոգիկ ստախոսությունը Պսիխոպատիայի ստուգացուցակի (PCL) գործոն 1-ի բաղկացուցիչ է…

…պաթոլոգիկ ստախոսության ախտորոշումը հեշտ գործ չի. էդ անտերը կարող է անձի վարքագծում դրսևորվել ինչպես միայնակ՝ ինքնուրույն, այնպես էլ որպես այլ խանգարման, օրինակ՝ պսիխոպաիտայի և հակասոցիալական վարքագծի, նարցիսիզմի և անձի հիսթերիկ խանգարման ախտանիշ՝ սիմպտոմ… սակայն պաթոլոգիկ ստախոսը կարող է որևէ այլ խանգարման հատկանիշներ չդրսևորել…

…պաթոլոգիկ ստախոսների բանավոր ընդունակություններն ու խոսքը միջինից բարձր են…

…պաթոլոգիկ ստախոսների ուղեղի կառուցվածքի հետազոտությունները վկայում են կառուցվածքային խանգարումների առկայության մասին… բրիտանացի գիտնականները պնդում են, որ պաթոլոգիկ ստախոսների ուղեղի նախաճակատային կեղևում գորշ նյութի (նեյրոնների) ծավալը 14.2%-ով նվազ է, իսկ սպիտակ նյութի (նյարդաթելերի) ծավալը՝ 22%-ով ավելի…

…պաթոլոգիկ ստախոսները չեն նեղվում ու չեն քաշվում ստելուց ու իրենց ստից՝ ստի ու ստելու համար նրանք մեղքի զգացում չունեն բացարձակապես, գերազանցապես հավատում են իրենց ստին, և դառնում են խիստ ագրեսիվ, երբ իրենց դիմաց շարում ես ասված սուտն ու ստախոսությունը վկայող փաստերը…

…պաթոլոգիկ ստախոսների ախտորոշման գիտական հիմքերը վկայում են, որ նրանց պատմությունները սովորաբար դրամատիկ են, գունեղ, բարդ ու մանրակրկիտ՝ պաթոլոգիկ ստախոսների խոսքը անչափ համոզիչ է…

…պաթոլոգիկ ստախոսները իրենք իրենց ընկալում են որպես հերոս կամ զոհ՝ նրանք սովորաբար պատմում են իրենց հետ պատահածն ու ձեռբերումները՝ իրենց պատկերելով որպես հերոս, նահատակ կամ փրկիչ, նրանք փնտրում են համակրանք ու համակիրներ…

…հարցերին պատասխանելիս գրպանը չեն մտնում, պատասխանում են արագ և հավեսով, սակայն արձագանքը հիմնականում ընդհանրական է և տրված հարցի պատասխան չի պարունակում…

…նրանք նույն պատահարի վերաբերյալ մի քանի, անգամ՝ իրարամերժ (կամ իրարասերժ) տարբերակներ ունեն, և մեկը պատմելիս, հաճախ մոռանում են, թե նախորդ անգամ ինչ են պատմել նույն անցքերի մասին…

…ինչ անել երբ բախվում ես պաթոլոգիկ ստախոսի… բժիշկները խորհուրդ են տալիս.

– չկորցնել համբերությունը.
– ակնկալել մերժում և ագրեսիվություն.
– մի ընդունեք նրա ասածները սրտին մոտ կամ լուրջ.
– բանի տեղ մի դրեք.
– առաջարկեք բժշկական օգնություն.
– թողեք, թող աշխատի…

© պաթոլոգիկ ցիրկ

Վահան Ասատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ