18 Ապրիլի, Հինգշաբթի, 2019

Երբ ատելությունից դրդված դիմացինիդ մահն ու կորուստն ես ցանկանում, դա հավասարազոր է սպանության մեղքին

l-9OKnrMw6uz

ԵԹԵ ԽՈՍՔԴ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱԿՇԻՌ Է՝ ԽՈՍԻ՜Ր։
(Խոսքի պահքը մեծագույնն է մնացածներից)

Այս խոսքերը Արիստոտել փիլիսոփայինն է, ով մեզանից առավել շատ է հասկացել է խոսքի ու լռության արժեքը։ Հիմա մենք էլ փորձենք այդ անել, քանզի այս խոսքաշատ աշխարհում լռությունը դարձել է գանձի նման մի բան, ինչին մեծ ջանքերով է հնարավոր տիրանալ։ Որպես նախագիտություն իմանանք, որ մոտ 7000 լեզվատեսակ կա աշխարհում, որոնք առաջացել են Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո բաժանված 72 լեզուներից։

ԽՈՍՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարդկային խոսքի կարևորությունն այնքան մեծ է, որ Աստված Իր Իր Որդուն՝  Հիսուս Քրիստոսին որպես Խոսք՝ Բանն ուղարկեց աշխարհ։ Հունարենում հենց այդպես էլ գրվում ՚՚ լոգոս, այսինքն խոսք։ Հիսուսն էլ Իր հերթին ապացուցեց խոսքի զորությունը լոկ մի նախադասությունով մեռելներից հարություն տալով չորսօրյա դիակին՚ Ղազարոսին։ Այնպես որ սիրելի ընթերցող, այն հնչյունները, որոնք մենք խոսք են անվանում, այքան էլ անարժեք չեն, ինչքան մենք ենք պատկերացնում։ Օրինակ Հակոբոս Առաքյալը իր Ընդհանրական Թղթի 3-րդ գլխի 5-12 համարներում լեզվի (իմա՝ խոսքի) մասին այսպես է արտահայտվում. «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի անտառներ է հրդեհում: Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության:

Մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է ու հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն` այդ չարը, անզսպելի և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ:

Եղբայրնե’ր իմ, պետք չէ, որ այդպես լինի: Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի: Եղբայրնե’ր իմ, մի՞թե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը` թուզ: Նմանապես, աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ» (Հակ. 3:5-12):

Եթե ուշադիր կարդացիք, ապա համոզվեցիք, որ այն խոսքը, որ մենք անդադար լսում ու ինքերս ենք ստեղծում մեր մտքի կարողությամբ ու լեզվի ճկունությամբ, կարո ղ նույնիսկ դժոխքի կրակներից էլ բռնկվել ու ճարակի նման ոչնչացնել շրջապատի մարդկանց։

Սա հենց այնպես խոսքեր չեն, այլ բազմաթիվ օրինակներով վկայված ճշմարտություններ։ Ինչպես մի խորագետ մարդ ասել է. «Ընտանիքների խաղաղությունը ուղիղ համեմատական է կնոջ լեզվի երկարությանը»։ Իսկ կան մարդիկ, որոնք իրենց սրտի չարություն սքողելու համար, երբեմն հանաքի ու կատակի անվան տակ են իրենց խոսքի թույնը սրսկում դիմացինի մեջ։

Բայց ինչքան էլ թույնը շոկոլադով պատենք, միևնույնն է, այն ի վերջո իր գործ կատարելու։ ՈՒրեմն զգուշացեք մարդկանցից, որոնք դիմացինի զգացումներն ու արժանապատվությունը վիրավորելուց հետո, ասում է. «Լեզվիս մի’ նայեք, սիրտս մաքուր է»: Սո՜ւտ է այդ խոսքը, քանզի ըստ Տիրոջ խոսքի, մարդիկ իրենց սրտի պարունակությունից են խոսում։ Եթե լեզուն իր պատգամը սրտից է ստանում, ապա անհրաժեշտ է, որ սիրտը լցված լինի ազնիվ ու բարի մտածումներով, որպեսզի այն լինի շինող, ոչ թե քանդող ու երբեմն էլ սպանող։ Այո՜, խոսքի զորությունը երբեմն էլ մարդ է սպանում, այն էլ բառիս բուն իմաստով:

Իսկ սուրբ հայրերը մեզ խրատում են, որ մարդը կարող է սպանություն կատարել ոչ միայն գործով, այլև մտքով ու խոսքով: Այդ պատճառով ավելորդ չէ զգուշացնել, որ «Մի՜ սպանիր» պատվիրանը գործում է նաև բարոյական իմաստով, որովհետև մարդը իրենից ներկայացնում է այնքան քնքուշ և փխրուն էություն, որ կարող է մահու չափ վիրավորվել նաև …խոսքով:

Բայց, ավաղ, շատերը կոպտորեն խախտում են այդ նուրբ ներքնաշխարհը և մահաբեր ու թունոտ խոսքերով վիրավորում են նույնիսկ իրենց ամենասիրելիներին՚ լինի ծնող, կին, եղբայր կամ քույր, և ինչքան մոտ է հարազատը, այնքան սուր է խոսքի խոցող զորությունը: Զգույշ լինենք իրար հանդեպ, մանավանդ այս չար ժամանակներում, և սիրով ու համբերությամբ, ներողամտությամբ ու երկայնամտությամբ վարվենք միմյանց հետ և հիշենք Սողոմոն իմաստունի հետևյալ խրատը. «Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են» (Առակներ ԺԲ 18):

Իսկ երբ ատելությունից դրդված մտքումդ դիմացինիդ մահն ու կորուստն ես ցանկանում, դա հավասարազոր սպանության մեղքին, քանի որ Աստված մեզ պիտի դատի ըստ մեր սրտերի խորհուրդների, քանզի ինչպես մի սուրբ հայր է ասել. «Սատանան բամբասողի բերանում է, իսկ լսողի ականջում»։ Իսկ սուրբ Եփրեմ Խուրի Ասորի հայրը զգուշացնում է. Երանի՜ և երիցս երանի՜ նրան, ով իր լեզուն չի պղծում ուրիշներին չարախոսելով, ով լեզվով չի ապականում սիրտը, և չի ուրախանում , երբ ուրիշները չարախոսում են, այլ ընդվզում է այդ կրքի դեմ:

Ով իր լեզուն ու ականջները չի թունավորում չարախոսությամբ, նա լեցուն է սիրո բուժիչ զորությամբ: Հիրավի երանելի է նա, ով զերծ է մնացել չարախոսությունից, քանզի նա բնակվում է հրեշտակների հետ: Այս ամենը կարդալուց հետո մենք էլ եզրակացնենք. «Եթե մարդը հիշի Սուրբ Գրվածքը. «Քո խոսքերով կարդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես»: (Մատթ ԺԲ, 37), ապա կգերադասինք լռել: 

ԱՄԵՆ ԼԵԶՈՒ ՊԻՏԻ ԴԱՎԱՆԻ ԹԵ՜ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ՏԵՐ Է:

Լռության մեջ քաղեց՚ Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ