15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը

Nikol-AJ-19

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Օրակարգում են կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի, նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումները:

Օրակարգում ընդգրկված են նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակումը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը:

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ