28 Նոյեմբերի, Saturday, 2020
KFC

Ինչո՞ւ եւ հանուն ո՞ւմ կադրային ջարդի երեկո եղավ Կառավարությունում

1528897015_9592944

Ահա թե, որտեղ է թաղված շան գլուխը…

Օրերս մամուլում շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որ կառավարությունում կադրային ջարդը հանուն Էդուարդ Աղաջանյանի էր: Բնականաբար առաջինը, որ հետաքրքրեց, այն է թե հասարակության լայն շրջանակներին, որպես DJ էդո հայտնի Էդուարդը այդ ինչ մեծ վստահություն է վայելում վարչապետի մոտ, որ հանուն նրա այդպիսի կադրային ջարդի երեկո եղավ Կառավարությունում:

Այն, որ այս երիտասարդը իր գիտելիքներով և կառավարչական փորձով երբևէ աչքի չի ընկել դա ևս փաստ է: Էդուարդը նաև Աբաջյան Ռոբերտի պապիկի կեղծման ժամանակ գլխավոր գործող անձանցից էր:

ինչևէ փորձեցի պարզել ինչ ունեցվածք ունի Աղաջանյանը՝ ՀՀ Պետռեգիստրում Էդուարդ Արթուրի Աղաջանյանի անունով կա մեկ՝ ԷՔՍԻՓԵԴ ՍՊԸ:

Այստեղ հետաքրքրականն այն է , որ 2014թ. ի սեպտեմբերի 17-ին հիմնադրված կազմակերպության համասեփականատերն է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը:

Փաստորեն Փաշինյանին առավել հետաքրքրում են եղբորորդու բիզնեսշահերը և ոչ թե պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:

Ի դեպ 06.20.2018թ. ից կազմակերպության կառավարումը հանձնվել է Էդուարդի հորեղբորորդուն՝ Դավիթ Աղաջանյանին:

Նարեկ Մանթաշյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ